Երբ երազանքներն իրականանում են. Դավիթ Աղաջանյանը՝ «Թղթե երազանքի» և իր կերպարի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Երբ երազանքներն իրականանում են. Դավիթ Աղաջանյանը՝ «Թղթե երազանքի» և իր կերպարի մասին

19:58 22.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Մարդկանց շրջանում ֆիլմն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մեկնաբանություններից դատելով՝ սպասելիքները մեծ են, այն, ինչ ցուցադրվելու է, եզակի է իր բովանդակությամբ:

SHANTNEWS.am-ը զրուցել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Էրիկին մարմնավորած Դավիթ Աղաջանյանի հետ: Մինչ այս նախագիծը Դավիթը նախկինում հիմնականում, ինչպես ասում են, «կինոյի լավ տղան էր»: «Թղթե Երազանքում» նրա գործն ավելի բարդ է:

«Էրիկը հեռուստադրամայում հայտնվում է մի քանի սերիա անց և սյուժետային նոր գիծ է ձևավորում իրենով: Էրիկը չարանում է, երբ սիրելին ինքնագլուխ որոշում ու հեռու է մնում իրենից, ընկերություն է անում ուրիշի հետ: Հարաբերությունների անհաջող ընթացքը կերպարին ավելի բացասական են դարձնում»,- որոշ մանրամասներ է պատմում Դավիթ Աղաջանյանը:

Դերասանի խոսքերով` առաջին անգամ բացասական կերպար մարմնավորելն իր համար այնքան  էլ բարդ չի եղել` ունեցել է իր հետաքրքրություններն ու առանձնահատկությունները: Նկարահանումներն անցել են շատ ջերմ մթնոլորտում, իսկ թիմն իրեն շատ հարազատ է եղել. առաջին անգամ չէ, որ աշխատել է այդ թիմի հետ:

Երազանքներն իրականանում են` անկախ խոչընդոտող բոլոր հանգամանքներից: Կյանքի դառնությունները մանկությունից տանող երեխայի հաջողության պատմությունն ուղերձ է, որ ոգևորելու է և օրինակ է ծառայելու, վստահ է ֆիլմի ստեղծագործական թիմը:

Մինչ ֆիլմի եթեր հեռարձակումը SHANTNEWS.am-ն առաջարկում է դիտել «Թղթե երազանք» հեռուստադրամայի նոր թրեյլերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

22:12 01.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերել

Իսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

BACK_TO_TOP