Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Թունյանը՝ սկանդալային գրառման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC

Իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց. Թունյանը՝ սկանդալային գրառման մասին

15:11 23.08.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Ամուլսարի թեմային, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նման ձևակերպում էր արել.

«Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես»։

Քանի որ լայն քննարկումների առիթ էր դարձել «անգրագետ Պողոս» ձևակերպումը, Թունյանը մեկ այլ գրառմամբ պարզաբանել է ասելիքը:

«Որոշ քաղաքական շրջանակներ առիթը բաց չթողեցին ինքնահաստատվելու և ինձ մեղադրելու «Տիտանիկի» խորտակման, Լեոի և Ռոուզի անավարտ սիրո, ինչպես նաև Քենեդու սպանության մեջ։ Սուր, ծակող հումորների պակաս նույնպես չեղավ։Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ։ Պատասխանը միանշանակ է` բա ուրիշ ի՞նչ անեին, բա հո, ասենք թե, համապատասխան ինքնըստինքյան իրենք իրենց չէին մեղադրելու։ Մեկ էլ ասեմ, որ իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց։ Ինքը ֆեյսբուքում չկա, որովհետև իր գործով է զբաղված՝ շինարարություն է անում։ Բայց խնդրեց փոխանցել, որ ամեն ինչ լավ է, մենակ թե իր, Պետրոսի ու Մարտիրոսի ծախսը մի քիչ շատացավ պարսկական ցեմենտի պատճառով, բայց չեն բողոքում։ Ճիշտ է՝ պլանավորել էին հետ գցած փողով գնային Արարատ մարզի Սիսավան գյուղում հանգստանալու (ասում են օդը մաքու~ր մաքուր է), բայց դե ոչինչ, տանը կմնան»,- գրել է պատգամավորը։

«Հիմա, բնականաբար, քչերը կհիշեն չարագուշակ գրառման բովանդակային մասը, քանի որ Թունյանը արտաբերել է «անգրագետ Պողոս» բառակապակցությունը։ Սրանից հետո կփորձեմ մտքերս ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել հանրությանը, այն հանրությանը, որի մասնիկն էլ ես եմ։ Քաղաքական ասելիքի փաթեթավորումը պիտի լինի հնարավորինս ընկալելի՝ սա միանշանակ է։ Սա անձնական համոզմունքի հետ որևէ կապ չունի ու չի նշանակում համոզմունքի բեկանում կամ դրանից հրաժարում։ Սա նշանակում է, որ երբեմն կան ճշմարտություններ, որոնք բարձրաձայնելուց առաջ իսկապես երկար պետք է ծանր ու թեթև անել նաև ձևակերպման առումով»,- գրել է Թունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP