Նրանք հայր ու դուստրեր չեն, այլ հանցագործ ու զոհեր. փաստաբանը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

Նրանք հայր ու դուստրեր չեն, այլ հանցագործ ու զոհեր. փաստաբանը՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործի մասին

16:20 23.08.2019

Օրեր առաջ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ  հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր  փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ին  որոշ մանրամասներ է հայտնել:

«Աղջիկները մի քանի ամիս առաջ դիմել էին խնդրանքով՝ պարզել, թե արդյոք հոր՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքի մեջ հայտնաբերվե՞լ են հանցագործության տարրեր, ձեռնարկել միջոցներ այդ ուղղությամբ: Եվ ահա, մենք ստացել ենք ակտը, ըստ որի՝ Միխայիլ Խաչատուրյանը հանցագործություն է կատարել: Խոշտանգումների, սեռական բռնությունների է ենթարկել: Ակտում նշվում, թե ինչ հանցագործություններ է նա կատարել: Ինչ ապացույցներ կան: Քանի որ օրենքն արգելում է հանգուցյալի նկատմամբ քրեական գործ հարուցել, դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ Միխայիլ Խաչատուրյանի մոտ հարազատները համաձայն չլինեն այդ ակտի հետ: Քանի որ նրանք ո՛չ նախկինում և ո՛չ էլ հիմա անհամաձայնության մասին չեն ասել, չեն բողոքարկում, ուստի ես մտածում եմ, որ նրանք համաձայն են դրա հետ: Եթե բողոքարկում լինի, հնարավոր է, որ ևս մի քանի հոդված ավելանա: Այսինքն՝ հիմա նրանք ընտրում են վատը վատագույնից»,- ասել է  Պարշինը։

Ըստ փաստաբանի՝  եթե Խաչատուրյանը սպանվել է այն պահին, երբ քնած է եղել, դա չի նշանակում, որ նրանք հարձակվել են քնած մարդու վրա:

«Դա նշանակում է, որ նրանք պարզապես պահ են ընտրել կատարվելիք հանցանքին հակառակվելու համար, որովհետև եթե նա արթնանար, հանցագործությունները շարունակվելու էին: Սա կարելի է համեմատել այն բանին, որ համակենտրոնացման ճամբարի գերիները հարմար պահ էին ընտրում ու իրենց նկատմամբ հսկողություն իրականացնողների դեմ դուրս գալիս: Ոչ մեկի մտքով չի անցնում դատել նրանց այն բանի համար, որ սպանել են իրենց խոշտանգողներին: Այն պահից, երբ նա սկսել է հանցանքներ գործել, նրանք հայր և դուստրեր չեն եղել, եղել են հանցագործ և զոհեր: Արդեն կյանքին էր վտանգ սպառնում: Մեծ աղջիկը բռնության պատճառով արդեն շնչարգելություն է ունեցել, գիտակցությունը կորցրել: Հասկանալի էր, որ հետո նրանք կմահանային, նրանք իրենց կյանքն են փրկել: Դա անհրաժեշտ պաշտպանություն է եղել»,- ասել է նա։

Փաստաբանը նաև հավելել է, թե շարունակելու են  պնդել, որ գործը կասեցվի: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե աղջիկները ինչու օգնության չեն դիմել շարունակ բռնությունների ենթարկվելու պարագայում.

«Նրանք օգնության դիմելու հնարավորություն չեն ունեցել: Հարազատներն իմացել են ընտանիքում տիրող իրավիճակի մասին, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ չնայած այն բանին, որ աղջիկները մի քանի անգամ այդ մասին պատմել են: Նրանք կախման մեջ էին Խաչատուրյանից, տրամաբանական է, որ չէին անի: Նրանց աչքի առաջ է Խաչատուրյանը զենքով սպառնացել ոստիկաններին, բաժին գնալու համար ուղարկված թղթերը պատռել: Մենք ապացույցներ են գտել, որ նա կապեր է ունեցել գլխավոր դատախազությունում, շրջանային դատախազությունում: Այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, նրան, այսպես ասած, պահել են: Այս հարցով մենք դեռ կզբաղվենք: Հավանաբար կբարձրաձայնենք: Աղջիկները գիտեին, որ նա ինչ-որ «պաշտպաններ» ունի, և դիմելն անօգուտ է: Իսկ ուր փախչեին, ամբողջովին նրանից էին կախված` նյութապես, կացարանով: Եվ դրանից նա օգտվել է»:

Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նաև  անդրադարձել է  այն պնդումներին, թե աղջիկները հորս սպանել են նրա փողերը ձեռք բերելու նպատակով.

«Նրանք հրաժարվել են ժառանգությունից, ստանալու առանձնապես բան էլ չկա՝ ինչ-որ հին, օգտագործված ավտոմեքենա, ուղղակի ծիծաղելի է: Խաչատուրյանը առանձնապես հարուստ ու ապահովված չէր, նա ամբողջ փողը ծախսում էր Երուսաղեմ այցի վրա, իրեն Աստծո մարդ էր ներկայացնում, բայց դա այդպես չէր: Նա չար էր, և ինչպես ցանկացած չար մարդ, քողարկվում էր: Գումարները, օրինակ, իր աղջիկների դաստիարակության վրա չէր ծախսում: Այդ մասին ասում են բոլոր հարևանները, մարդիկ, ովքեր ճանաչել են նրան: Աղջիկների ուսուցիչներից մինչև խանութի անվտանգության աշխատակից նրա մասին բացասաբար են արտահայտվել: Նրա մասին լավ են արտահայտվում այն հարազատները, որոնց գումար է տվել, և եկեղեցու այն մարդիկ, որոնց գումար է տվել: Նրանք իհարկե լավ կարտահայտվեն, դա բացատրելի է»,- ասել է Ալեքսեյ Պարշինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP