18:00 23.08.2019
Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հայտնել էր, որ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է հայտնել: Փաստաբանի հետ զրուցելուց զատ, մենք զրուցել ենք նաև Միխայիլ Խատատուրյանի եղբորորդու հետ.
«Շատ սուտ բաներ են ասում հանգուցյալի մասին, ում շատ դաժանորեն են սպանել: Այստեղ, հասկանում եք, այն իրավիճակն է, երբ հասարակությանը մատուցվածը լավ ընտրված էր, թե ինչից կկառչի հասարակությունը: Հասարակության մեջ գցեցին այն միֆը, որ Միխայիլը նարկոբարոն էր, մեքենայի մեջ հերոին են գտել տոննաներով, թե կիլոգրամներով, արդեն չգիտեմ էլ, թե որքան են ասում: Հետո պարզվեց՝ խունկ է եղել:
Հետո սկսեցին ասել, որ նա հոգեկան հիվանդ է եղել: Միխայիլը բուժվել է նևրոզի դեմ, սովորական քաղաքացիական հիվանդանոցում, բայց ասվում է, որ հոգեբուժականում է եղել: Այսինքն՝ տեղեկատվությունը շրջվում է, խոսում են մկան մասին, դա դարձնում են փիղ: Մեղադրվող կողմի փաստաբաններն այդ ամենն անընդհատ են իրականացնում, նրանք գիտեն, որ ռեզոնանսը մեծանում է, մարդիկ, երբ հանգստանում են, սկսում են խնդրին սթափ մոտենալ, ուստի անում են դա՝ կեղտոտ կերպով են պաշտպանում»,- ասել է Արսեն Խաչատուրյանը:
Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին անդրադարձել է այն պնդումներին, թե իր քույրերը սեռական բռնության են ենթարկվել հոր կողմից.
«Մենք այդ մասին դարձյալ լսում ենք ուղղակի խոսքերով, ոչ մի ապացույց: Արդեն ավելի քան մեկ տարի է անցել: Մինչև հիմա սեռական բռնության ոչ մի փաստ գտնված չէ: Կան միայն մեղադրվողների խոսերը, մարդիկ հանցագործություն են կատարել, նրանք ցանկանում են դա ինչ-որ կերպ արդարացնել, դրա համար էլ այդպիսի բաներ են ասում: Ինչ վերաբերում է իմ ու նրանց շփումներին, ապա ասեմ, որ ես նրանց հետ խոսելու ցանկություն չունեմ, մեր հարազատներն էլ չունեն: Նրան նույնիսկ մեր ընտանիքից ներողություն չեն խնդրել իրենց արածի համար: Նրանք միայն իրենց հորը չեն սպանել, նրանք սպանել են 4 քույրերի եղբորը: Միխայիլը 4 քույր ունի, սպանել են որդու, իմ հորեղբորը: Նրանք դրանով ամբողջովին սևացրել են այն հարազատությունը, որը մեզ կապում էր:
Աղջիկներն ամենևին այն չեն, ինչպես ներկայանում են: Մենք ապացուցել ենք, և մարդիկ հասկացել են, որ աղջիկները երկար ժամանակ են ծրագրել սպանությունը: Նրանք օգնություն չեն պահանջել: Նշվում է 4 տարի շարունակ իրականացված սեռական բռնությունների մասին, բայց խոսում են միայն «օրալ քնքշանք»-ի մասին, քանի որ դա ապացուցել հնարավոր չէ: Երբ ինտիմ կապի մասին են ասում, կներեք, բայց պետք է ասեմ, որ Միխայիլը այդ առումով առողջական խնդիրներ է ունեցել: Աղջիկները պարզապես սևացնում են նրա անունը, դրա համար նույնպես պատասխանատվության են ենթարկվելու: Չնայած նրան, որ սպանել են, մինչև հիմա հանգիստ էլ չեն տալիս»,- հավելել է Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին:
Ինչ վերաբերում է սպանության դրդապատճառին.
«Մեր ընտանիքի՝ տուժած կողմի համար սպանության մոտիվը, հավանաբար, Միխայիլի փողերն են եղել: Հնարավոր է, որ նրանք փող գողացած կամ վերցրած լինեն, հնարավոր է, որ ուղղակի ազատություն են ուզել: Դրան ավելի հակված ենք: Մեր ընտանիքը հայկական ընտանիք է, խիստ ավանդույթներ ունենք, ուստի աղջիկներին շատ բան թույլ չէր տրվում: Նրանք ցանկացել են ունենալ այն ազատությունը, որը ունեն նրանց ընկերուհիները՝ ակումբներ, զվարճանքներ և այլն: Այդպիսի խիստ հորից նրանք դա չէին կարող ստանալ: Այն պնդումների մասին էլ, թե չենք բողոքարկում, որովհետև մեղադրանքը հավաստի է, ասեմ, որ չենք պատրաստվում լռել: Ինչո՞ւ դա անել 2 գործի շրջանակներում: Մենք դա կանենք ոչ թե նոր գործով, այլ հին գործի շրջանակներում»,- ասել է Արսեն Խաչատուրյանը:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...