15:24 25.08.2019
Գյումրին նշում է իր տոնը: Թե քանի տարեկան է դառնում քաղաքը, դժվար է ասել, սակայն տարածքից հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արժեքավոր գտածոները վկայում են, որ քաղաքն ունի մոտ 3000-ամյա պատմություն, համարվել է Եվրոպական քաղաքակրթության կենտրոններից մեկը։Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական ու Գյումրի դարձած քաղաքը այսօր էլ իր տարբերվող ու չկրկնվող ճարտարապետությամբ ու վարպետներով շարունակում է հետաքրքրել շատերին: Քաղաքի օրը հազարավոր հյուրեր են ժամանել Գյումրի՝ գյումրեցու հետ տոնը նշելու:
Տոնական միջոցառումների հիմնական ու կարևոր կենտրոնն այսօր Շիրազի փողոցն է: Շիրազի անունը կրող վերակառուցված փողոցը նախկինում կոչվել է 16 փողոց։ Այն եզակի քաղաքներից է եղել, որտեղ փողոցները համարակալում են ունեցել:
Պատմական շինություններով հայտնի փողոցում այսօր վաղ առավոտից էր եռուզեռը սկսվել: Փողոցի ամբողջ երկայնքով տեղադրված տաղավարներում իրենց ձեռագործ աշխատանքներն են ցուցադրելու գյումրեցի վարպետներն ու արվեստագետները:«Վարպետների քաղաք» խորագրին համահունչ տաղավարներում գյումրեցու վարպետությունն է ցուցադրվում: Դրանց կողքին կա մի կոլորիտային անկյուն, որտեղ բոլոր հյուրերը կարող են լուսանկարվել գյումրեցիների տարազով տիկնիկների հետ։ Ի դեպ, այս ամենը գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծել է թղթե թափոններից և այն «Իմ հոգու տուն Գյումրի» շարքից է:
Քաղաքի տոնին ներկա գտնվելու, գյումրեցիների հետ ուրախանալու, հին ճարտարաեպությանը ծանոթանալու համար Հանրապետության տարբեր բնակավայրերից ու արտերկրից հյուրերը Գյումրի են գալիս նաև գնացքով։
Տոնական օրվա առիթով երկաթուղին էլ այսօր աշխատում է այլ գրաֆիկով, երթուղի են ավելացրել: Քաղաք եկած հյուրերին հենց կայարանամերձ հրապարակում դիմավորում էին պարային խմբերը։
Տոնական տրամադրություն է քաղաքի տարբեր թաղամասերում։ Անի թաղամասում անցկացվող միջոցառմանը գյումրեցիների հետ մասնակցում էին Ուրուգվայից ժամանած հյուրերը, որոնք ֆիլմ են նկարում Գյումրու ու գյումրեցի Արցախյան պատերազմի հերոսների մասին: Միջոցառման պաստառներն ու փուչիկները, տարազներով երեխաները ոգևորել էին նաև հյուրերին:
«Ինձ մի պահ թվաց Ուրուգվայում եմ, քանի որ այսօր Ուրուգվայում տոնում են երկերի անկախության օրը: Առաջին անգամ եմ Գյումրիում, արդեն հասցրել եմ լսել ձեր քաղաքի մասին՝ ովքեր են ապրել, ինչ հերոսներ ունեք: Հպարտություն է, ձեր քաղաքի համար ուրախ եմ, որ իմ ֆիլմում ընդգրկել եմ հենց Գյումրին ու գյումրեցու պատմությունները»,- ասել է ռեժիսոր Ալեխանդրո Լեմոսը։Բոլորի տոնական ու ուրախ տրամադրությունը ապահովեցին Գյումրու պարային խմբերի սաները։ Հիմա երգ ու պարը բոլոր թաղամասերում, իսկ երեկոյան ամբող տրամադրությունը կտեղափոխվի Գյումրու կենտրանական հրապարակ, որտեղ մեծ համերգ ու հրավառություն է սպասվում: Դրանով էլ կեզրափակվի Քաղաքի օր միջոցառումների շարքը:
23:59 30.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 20-26-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 20-ին և 26-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 22-ին, 23-ին և 24-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 21-ին։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 22-ին, 23-ին, […] ...
23:55 30.07.2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կկարողանան արդար առևտրային համաձայնագիր կնքելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կկարողանան մշակել «շատ արդար» համաձայնագիր երկկողմ առևտրի ապագա պայմանների վերաբերյալ։ «Մենք առաջ ենք շարժվում Չինաստանի հետ։ Չինաստանի հետ ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի։ Կարծում եմ՝ մենք շատ արդար գործարք կունենանք Չինաստանի հետ», – Սպիտակ տանը լրագրողների հետ […] ...
23:49 30.07.2025
Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառովՉիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […] ...
23:45 30.07.2025
Իսակովի պողոտայում հաստաբուն ծառից ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Ford Transit», «Mercedes» մեքենաների և «Hyundai» ավտոբուսի վրաՀուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտա թիվ 8 հասցեի մոտ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենաների վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […] ...
23:39 30.07.2025
Երևանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են տարածումըՀուլիսի 29-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները նախ […] ...
23:26 30.07.2025
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Ստեփանավանի բժշկական կենտրոնն էր։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Չնախատեսված այցերը, թերևս, թույլ են տալիս ամենաօբյեկտիվ կերպով ծանոթանալ բժշկական կենտրոնի առօրյա աշխատանքին ու տիրող մթնոլորտին։ Նախարարը Ստեփանավանի բժշկական կենտրոնում եղել է բոլոր բաժանմունքներում, ծանոթացել տրամադրվող բուժծառայության ծավալին, հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցել այստեղ բուժում […] ...