14:10 26.08.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը:
Ստորև ներկայացնենք եզրակացությունն ամբողջությամբ.
«Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին, իսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից (14 էջ), 4 գլուխներից (268 էջ), եզրակացությունից (15 էջ), օգտագործված գրականության ցանկից (17 էջ, 206 անուն գրականություն) և 5 հավելվածներից (30 էջ):
Հանձնաժողովն ուսումնասիրել է՝
ա) ՀՀ վարչապետին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (այսուհետ՝ ՀՊՏՀ) մի շարք աշխատակիցների՝ 08.08.2019թ.-ին ուղղված 150-54849 նամակում թվարկված նյութերը,
բ) Բարձրագույն որակավորման կոմիտեին (այսուհետ` ԲՈԿ) ՀՊՏՀ դոցենտ Գ. Ասլանյանի տրամադրած նյութերը,
գ) Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության որակավորման գործը,
դ) Ռ. Հայրապետյանի որոշ գիտական հոդվածներ։
Իրականացվել է տրամադրված նյութերի և ատենախոսության համապատասխան մասերի համադրական ուսումնասիրություն:
Պարզվել է, որ համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների: Փոխառությունների ծավալը բավականաչափ մեծ է, որն ընդգրկում է ատենախոսության ոչ միայն տեսական մասը։ Մասնավորապես, «Մասնակցային կառավարման կատարելագործման ուղղությունները խոշոր համայնքներում» գլխում ներկայացված է աշխատանքի միակ տնտեսաչափական մոդելը, որի մեթոդաբանությունը և հիմնավորումը փոխառված է J. Jess Fleming, Thomas J. Straka, and Stephen E. Miller, An Econometric Model to Predict Participation in Urban and Community Forestry Programs in South Carolina, U. S., Arboriculture & Urban Forestry 2006. 32(5):229-235 աշխատությունից՝ առանց այն նշելու:
Այն դեպքերում, երբ փոխառված տեքստում առկա են եղել հղումներ, ատենախոսն իր աշխատանքի մեջ նույնությամբ պահպանել է դրանք։ Նամակում նշված 9 սկզբնաղբյուրներից փոխառված հատվածներում հղումները նույնությամբ պահպանելու արդյունքում ատենախոսության գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։ Հղումները փոխառելիս, երբ առկա չի եղել էջի համարը, ատենախոսը դրանք հիմնականում լրացրել է սխալ տվյալներով։ Աշխատանքում նաև առկա են սխալ հղումներ։
Ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող գիտական հրապարակումների մեջ նշված է «Լամբերտ» (LAP Lambert Academic Publishing) հրատարակչության 2014 թվականին հրապարակված «Партисипативное управление в крупных городах» մենագրությունը: Ակադեմիական հանրույթը «Լամբերտ» հրատարակչությունը վերապահումով է ընդունում, սակայն մենագրությունը, որպես գիտական արդյունքի հրապարակման ձև, Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավական ակտով կանոնակարգված չէ, ինչպես նաև սահմանված չեն հրատարակչություններին առաջադրվող պահանջները։ Այդ հարցը կրում է մասնագիտական բովանդակային բնույթ, ուստի կոնկրետ մենագրության վերաբերյալ դիրքորոշումը թողնված է մասնագիտական խորհրդի հայեցողությանը։
Ռ. Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: 2016 թվականին Third European Academic Research Conference on Global Business, Economics, Finance and Banking գիտաժողովի տեղեկագրում հրապարակած «Current Problems of Local Governance in the Republic of Armenia» նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014 թվականին Review of Integrative Business and Economics Research հանդեսում իր տպագրած «The Role and Effectiveness of Local Governance in Public Administration System of Armenia» հոդվածը՝ բացառությամբ վերնագրի, ամփոփագրի և 2 աղյուսակների՝ իրենց անվանումներով հանդերձ։
Ատենախոսության սեղմագիրն առաքվել է 2015 թվականի մարտի 16-ին, իսկ հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին։ Ժամանակային առումով (ըստ ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի») կանոնակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել։
ԲՈԿ-ի նշանակած երկու մասնագետների տված կարծիքները, ընդհանուր առմամբ, բացասական են՝ թեև կարծիքներից մեկը պարունակում է վիճելի դրույթներ։ Առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնել, թե ինչու աշխատանքը չի ուղարկվել մասնագիտական խորհուրդ՝ այդ կարծիքների հիման վրա քննարկում կազմակերպելու համար։
Գիտական աստիճանաշնորհման գործընթացը ներառում է ատենախոսության քննարկման մի քանի փուլ։ Այն ուսումնասիրում են թեման հաստատած կազմակերպությունը, մասնագիտական խորհրդի անդամները, մասնագիտական խորհրդի նշանակած առաջատար կազմակերպությունը և պաշտոնական ընդդիմախոսները։ Հրապարակային պաշտպանության ընթացքում բոլորի կարծիքները քննարկվում են։ Վերջում որակավորման գործն ուսումնասիրվում է ԲՈԿ-ում։ Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ»:
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...