Moody’s-ում վարկանիշի բարձրացմամբ մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին՝ ներդրումների հետաքրքրության առումով. Արտակ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Moody’s-ում վարկանիշի բարձրացմամբ մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին՝ ներդրումների հետաքրքրության առումով. Արտակ Մանուկյան

11:32 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Moody’s -ում Հայաստանի վարկանիշին:

«Հարգելիներս, ֆորմալ մենք Moody’s ավելի բարձր ռեյտինգային մակարդակ էլ ենք ունեցել․․․ և, ուրեմն, ինչո՞ւ համար է այս բարձրացումը կարևոր։

1) Նախ՝ կարևոր է բարձրացման վեկտորի առումով, ինչի արդյունքում մոտեցել ենք տարածաշրջանի երկրներին ներդրումների հետաքրքրության տեսանկյունից․․․
2) Այստեղ չափազանց կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացիան ու դրական հեռանկարները, ինչը մատնանշվում է․․․
3) Մեր պարտատոմսերը արդեն շրջանառվում են, ու սա դրական կազդի՝ նվազեցնելով ռիսկ պրեմիումը․․․ ինչի արդյունքում ինչպես պետությունը, այնպես էլ, օրինակ, բանկերը կկարողանան ավելի էժան վարկային ռեսուրսներ ներգրավվել․․․

Հ․Գ․ Ի՞նչ կարող է շահել շարքային քաղաքացին այս փոփոխությունից։ Կարծում եմ, առաջին հերթին, վարկային տոկոսադրույքների որոշակի նվազում․․․»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն

15:27 14.07.2025

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...

Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ Կոշտա

15:22 14.07.2025

Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ Կոշտա

Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։ ...

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:18 14.07.2025

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

15:12 14.07.2025

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

BACK_TO_TOP