Ռուստամ Բադասյանը UNICEF-ի ներկայացուցչի հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Ռուստամ Բադասյանը UNICEF-ի ներկայացուցչի հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

17:58 28.08.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը կարևորել է UNICEF-ի հետ համագործակցությունն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ պատրաստ են իրենց մանդատի շրջանակում աջակցել արդարադատության նախարարությանը և քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:

UNICEF-ի ներկայացուցիչը փայլուն օրինակ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը ազատազրկման վայրերում ամենացածր թվով անչափահաս դատապարտյալ ունեցող երկրներից է և հաջող օրինակ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, Տանյա Ռադոչայի գնահատմամբ, արդյունավետ է աշխատում: UNICEF-ի ներկայացուցչի՝ Հայաստանին վերաբերող հաջորդ դրական օրինակը վերաբերում էր երկրի ստանձնած պարտավորությանը՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկման ընթացքում նախարար Բադասյանը վստահեցրել է, որ կառավարության առաջնահերթություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և բարձրացված հարցերի լուծումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունում և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

16:57 14.07.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

16:54 14.07.2025

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

16:48 14.07.2025

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

16:42 14.07.2025

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:27 14.07.2025

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

BACK_TO_TOP