18:15 29.08.2019
Մեծ Բրիտանիան Եվրամիությանն է միացել 1973թ.: 2016-ին՝ կառույցի կազմում 43 տարի մնալուց հետո, բրիտանացիները հանրաքվեի միջոցով որոշեցին դուրս գալ Եվրամիությունից, սակայն «Բրեքսիթի» գործընթացն անընդհատ ձգձգվում է:
Մեծ Բրիտանիայի նախորդ վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականի պատճառն այն էր, որ «Բրեքսիթի» հարցով ԵՄ-ի հետ կնքված պայմանագիրը բազմիցս մերժվել էր պատգամավորների կողմից:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքելու երկու տարբերակ ունի՝ համաձայնագրով և առանց համաձայնագրի: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եվրամիության կազմից համաձայնագրով դուրս գալու դեպքում ևս 2-3 տարի ամեն ինչ կընթանա առաջվա նման, և այդ ընթացքում փոխհամաձայնություններ ձեռք կբերվեն ապագա հարաբերությունների մասին: Իսկ կոշտ «Բրեքսիթը» ենթադրում է, որ կառույցի հետ բոլոր կապերն անմիջապես կկտրվեն, և հարկավոր կլինի առևտրային արդեն նոր գործընկերոջ կարգավիճակով զրոյից պայմանավորվել հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
Նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը կոշտ «Բրեքսիթի» կողմնակից է: Ջոնսոնը նաև շատ վճռական քաղաքականություն է դրսևորել երկրի խորհրդարանի նկատմամբ. նա ստացել է թագուհու համաձայնությունը և գրեթե 5 շաբաթով դադարեցրել Համայնքների պալատի աշխատանքը:
«Մենք չենք պատրաստվում սպասել մինչև հոկտեմբեր 31-ը, որպեսզի իրականացնենք այս երկիրն առաջ մղելու մեր ծրագրերը: Դա անելու համար մեզ նոր օրենսդրություն է հարկավոր: Մենք պետք է նոր և կարևոր օրինագծեր ընդունենք: Հենց այդ նպատակով էլ թագուհին ելույթ կունենա, և դա տեղի կունենա հոկտեմբերի 14-ին»,- ասել է Ջոնսոնը:
Կառավարությունը պնդում է, որ երբ հոկտեմբերի կեսերին խորհրդարանը վերսկսի աշխատանքը, «Բրեքսիթը» քննարկելու համար դեռ ժամանակ կմնա: Սակայն Ջոնսոնի քայլի ընդդիմադիրներն այդ կարծիքին չեն:
«Սա Սահմանադրության կոպիտ խախտում է: Սա վարչապետի կողմից փորձ է՝ շրջանցել խորհրդարանը և թույլ չտալ որևէ օրենսդրություն կամ քննարկում, որը կխոչընդոտի առանց համաձայնագրի «Բրեքսիթը»,- հայտարարել է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը:
We're doing everything we can to stop Boris Johnson's smash and grab against our democracy. pic.twitter.com/hox20SNOoC
— Jeremy Corbyn (@jeremycorbyn) August 28, 2019
Բորիս Ջոնսոնի որոշման դեմ Լոնդոնում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել: Ցույցեր են կազմակերպվել նաև Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում: Քննադատներից ոմանք էլ Բորիս Ջոնսոնին անվանել են բռնապետ:
Այնուամենայնիվ, ինչպես փոխանցում է BBC-ն, կառավարության աշխատանքը դադարեցնելով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը որևէ օրենք չի խախտել. դա սովորական ընթացակարգ է խորհրդարանի նոր ծրագիրը նախապատրաստելուց առաջ: Պարզապես ընդդիմության տեսանկյունից այդ քայլը բոլորովին տեղին չէր այս պահին, երբ որոշվում է «Բրեքսիթի» ճակատագիրը:
Ի դեպ, «Բրեքսիթը» կանդրադառնա ոչ միայն Բրիտանիայի և Եվրամիության տնտեսության վրա: Եվրամիության 28 երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կազմում է 19 տրիլիոն դոլար: Դա համաշխարհային տնտեսության 20 տոկոսից ավելին է, հետևաբար, տվյալ տարածաշրջանում ցանկացած անկայունություն կանդրադառնա ողջ աշխարհի վրա:
Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից պետք է դուրս գա հոկտեմբերի 31-ին:
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...
22:49 14.07.2025
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետոՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […] ...
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...