Ապագայում մարդիկ կաշխատեն շաբաթական 12 ժամ. Ջեկ Մա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Ապագայում մարդիկ կաշխատեն շաբաթական 12 ժամ. Ջեկ Մա

22:46 29.08.2019

Ապագայում մարդիկ շաբաթվա մեջ կաշխատեն ընդամենը 12 ժամ` 3 օր, 4-ական ժամով: Սա հնարավոր կլինի շնորհիվ տեխնիկական առաջընթացի: Այս մասին արհեստական բանականության թեմայով անցկացված միջազգային գիտաժողովի ժամանակ հայտնել է Alibaba Group Holding Ltd ընկերության համահիմնադիր Զեկ Ման:

Նա նշել է, որ կրթական համակարգն արդեն շատ է հնացել, այն մոդելավորված է եղել տնտեսական դարաշրջանի համար, բայց հիմա դարաշրջանը փոխվել է, տնտեսության ուղղությունները՝ նույնպես:

Մայի հետ նույն բեմում ելույթ է ունեցել Tesla Inc ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը: Նա ասել է, որ համակարծիք է Մայի հետ և, առիթից օգտվելով, գովազդել է իր Neuralink ընկերությունը, որը փորձ է անում միացնել մարդու և արհեստական բանականության ուղեղները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է նոր հարվածներ հասցնել Սիրիայի զինված ուժերին

13:15 16.07.2025

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է նոր հարվածներ հասցնել Սիրիայի զինված ուժերին

Իսրայելը կուժեղացնի հարձակումները սիրիական կառավարամետ ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Սիրիայի հարավում գտնվող տարածքից, չորեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Սիրիական ռեժիմը պետք է հանգիստ թողնի դրուզներին Աս-Սուվեյդայում և դուրս բերի իր զորքերը։ Ինչպես մենք հստակեցրել և զգուշացրել ենք, Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կվարի ապառազմականացման քաղաքականություն… Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի […] ...

Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ Փաշինյան

13:12 16.07.2025

Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ Փաշինյան

Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, […] ...

Էդվարդ Ասրյանը Գերմանիայում է՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար

13:10 16.07.2025

Էդվարդ Ասրյանը Գերմանիայում է՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված […] ...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

13:05 16.07.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 15-ին Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի […] ...

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ

12:58 16.07.2025

Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ

Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․ էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ […] ...

Ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու ՀԷՑ-ի կառավարողը․ Փաշինյան

12:49 16.07.2025

Ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց պետությունն է միշտ լինելու ՀԷՑ-ի կառավարողը․ Փաշինյան

Մեր խնդիրն է, որ պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և նախ իրականացնի ուսումնասիրություն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր նպատակադրումը հետևյալն է, որ մենք այս փուլում պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը, բայց ամենևին չենք ասել, որ պետականացման կամ գնման այդ գործընթացից հետո կամ այդ ընթացքում հենց […] ...

BACK_TO_TOP