23:34 29.08.2019
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, որով արգելել է հողատարածք ազատելու համար հրկիզումներ կատարել, հաղորդում է BBC-ն: Արգելքը կգործի 60 օր:
Ողջ երկրի վրա տարածվող արգելքը միայն 3 դեպքում բացառություն թույլ կտա՝ 1. երբ հրդեհները թույլատրված են բնապահպանական իշխանությունների կողմից և կապված են բույսերի առողջության հետ, 2. երբ հրկիզումները կատարվում են անտառային հրդեհների տարածումը կանխելու համար և 3. երբ հրկիզումները բնիկ ժողովուրդների ավանդական գյուղատնտեսության մասն են կազմում:
Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ: Հաջորդ շաբաթ հարավամերիկյան երկրների ղեկավարները հանդիպում կունենան՝ ստեղծված ճգնաժամը քննարկելու համար:
Երկրագնդի թոքերը համարվող Ամազոնի ջունգլիները մեծ դերակատարում ունեն գլոբալ տաքացումը դանդաղեցնելու գործում: Այս տարվա հունվարից Ամազոնի արևադարձային անտառներում արդեն ավելի քան 80 հազար հրդեհ է բռնկվել, ինչը 77%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
Հրդեհների տարածման համար շատերը մեղադրում են Բոլսոնարուին և նրա վարած բնապահպանական քաղաքականությունը:
13:23 16.07.2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել առանց նախապայմանների․Իրանի խորհրդարանԻրանը պետք է նախնական պայմաններ առաջ քաշի ԱՄՆ-ի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս պահանջը ներկայացրել են Իրանի խորհրդարանի անդամները: «Քանի որ ԱՄՆ-ն օգտագործեց բանակցությունները Իրանին մոլորեցնելու և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հարձակման համար տեղեկատվական քողարկում ապահովելու նպատակով, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես։ Անհրաժեշտ է առաջ քաշել նախապայմաններ։ Մինչ այդ […] ...
13:15 16.07.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է նոր հարվածներ հասցնել Սիրիայի զինված ուժերինԻսրայելը կուժեղացնի հարձակումները սիրիական կառավարամետ ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Սիրիայի հարավում գտնվող տարածքից, չորեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Սիրիական ռեժիմը պետք է հանգիստ թողնի դրուզներին Աս-Սուվեյդայում և դուրս բերի իր զորքերը։ Ինչպես մենք հստակեցրել և զգուշացրել ենք, Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կվարի ապառազմականացման քաղաքականություն… Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի […] ...
13:12 16.07.2025
Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ ՓաշինյանՀայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, […] ...
13:10 16.07.2025
Էդվարդ Ասրյանը Գերմանիայում է՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համարԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված […] ...
13:05 16.07.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՀուլիսի 15-ին Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի […] ...
12:58 16.07.2025
Ավտոմեքենայի տաքացած սրահում որոշ իրեր կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառԱմռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել +60°C և ավելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք՝ ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել․ էլեկտրոնային սարքեր (հեռախոս, համակարգիչ, Power Bank, պլանշետ) – շոգը վնասում է մարտկոցը, ինչը կարող է դառնալ պայթյունի կամ […] ...