Իտալիայի վարչապետը նախագահից ստացել է նոր կառավարություն ձևավորելու մանդատ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Իտալիայի վարչապետը նախագահից ստացել է նոր կառավարություն ձևավորելու մանդատ

22:11 29.08.2019

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հրաժարական ներկայացրած վարչապետ Ջուզեպե Կոնտեին նոր կառավարություն կազմելու մանդատ է տվել: Այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Նոր կոալիցիան կընդգրկի Իտալիայի «5 աստղ» շարժումը և Դեմոկրատական կուսակցությունը: Նախագահի հետ հանդիպումից հետո Կոնտեն կներկայացնի հաջորդ կոալիցիոն կառավարության ծրագիրը և նոր նախարարներ կընտրի:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական էր տվել օգոստոսի 20-ին, երբ «5 աստղ» շարժման և աջակողմյան «Լիգա» կուսակցության կոալիցիան փլուզվել էր: Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին իր «Լիգա» կուսակցությունը հանել էր իշխող կոալիցիայից՝ նոր ընտրություններ անցկացնելու և վարչապետ դառնալու հույսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

13:30 16.07.2025

Կարմիրգյուղում հայտնաբերվել են ափիոն և մարիխուանա․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի օպերատիվ տեղեկություն, որ Կարմիրգյուղում բնակվող 55-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է խոշոր չափի մարիխուանա, նաև հողամասում աճեցնում է կանեփ և կակաչ։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և նույն օրը 55-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվեց զննություն: Հողամասում հայտնաբերվեց կանեփի ընդհանուր 256 և կակաչի […] ...

ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել առանց նախապայմանների․Իրանի խորհրդարան

13:23 16.07.2025

ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն կարող լինել առանց նախապայմանների․Իրանի խորհրդարան

Իրանը պետք է նախնական պայմաններ առաջ քաշի ԱՄՆ-ի հետ միջուկային դոսիեի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս պահանջը ներկայացրել են Իրանի խորհրդարանի անդամները: «Քանի որ ԱՄՆ-ն օգտագործեց բանակցությունները Իրանին մոլորեցնելու և սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հարձակման համար տեղեկատվական քողարկում ապահովելու նպատակով, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես։ Անհրաժեշտ է առաջ քաշել նախապայմաններ։ Մինչ այդ […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է նոր հարվածներ հասցնել Սիրիայի զինված ուժերին

13:15 16.07.2025

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնում է նոր հարվածներ հասցնել Սիրիայի զինված ուժերին

Իսրայելը կուժեղացնի հարձակումները սիրիական կառավարամետ ուժերի վրա, եթե նրանք չհեռանան Սիրիայի հարավում գտնվող տարածքից, չորեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Սիրիական ռեժիմը պետք է հանգիստ թողնի դրուզներին Աս-Սուվեյդայում և դուրս բերի իր զորքերը։ Ինչպես մենք հստակեցրել և զգուշացրել ենք, Իսրայելը չի լքի դրուզներին Սիրիայում և կվարի ապառազմականացման քաղաքականություն… Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի […] ...

Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ Փաշինյան

13:12 16.07.2025

Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, և մենք չենք կարող արշավել դրա դեմ․ Փաշինյան

Հայաստանի կառավարության որևէ քայլ ուղղված չէ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ, հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն, ինչ գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Հայ Առաքելական եկեղեցին ինձ համար սրբություն է, իմ ընտանիքի համար է սրբություն, […] ...

Էդվարդ Ասրյանը Գերմանիայում է՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար

13:10 16.07.2025

Էդվարդ Ասրյանը Գերմանիայում է՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով՝ հուլիսի 14-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված […] ...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

13:05 16.07.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 15-ին Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։ Խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի […] ...

BACK_TO_TOP