14:10 02.09.2019
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը ուղերձ-հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը:
«Բովանդակության ժամանակն է…
1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» և սկիզբ դրվեց պատմության մեջ անօրինակ հերոսության ու փառահեղ հաղթանակների պատմության: Սիրելի՛ արցախցիներ, Դուք անցել եք պատերազմի ու խաղաղության փորձություններով, Դուք հայի դարավոր իմաստնությանը հավելել եք նպատակին հասնելու հաստատակամությունն ու համառությունը: Այսօր այլևս աշխարհի ոչ մի կետում ոչ ոք չի կասկածում, որ Արցախն ազատ է ու անկախ, նույնիսկ թշնամին:
28 տարիները ապացուցել են, որ հայերը գիտեն միասնականության ու հաղթանակի ուժն ու գինը և կարողանում են իրենց պայքարը մինչև վերջ տանել: «Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է բոլորիս համահայկական տոնը, որի սիրտը բաբախում է Արցախում: Վաղ թե ուշ աշխարհը ճանաչելու է Արցախի Հանրապետության անկախությունը: Աշխարհն իրականում կառավարվում է չգրված օրենքներով, որտեղ առաջին օրենքը հողը՝ հողի վրա ապրելով պահելն է:
Հողը Հայրենիք է դառնում, երբ ապրում, պաշտպանում ու կառուցում ես քո երկիրը: Դուք 28 տարի դա ապացուցել եք ամեն օր ու ժամ: Մենք բոլորս ենք դա ապացուցել, աշխարհի բոլոր հայերս՝ Արցախը համարելով միայն հաղթանակի ու սիրո անձեռնմխելի տարածք: Մաղթում ենք, որ նոր ժամանակներն Արցախում լինեն նույնքան նպատակային ու իմաստավորված՝ հաղթանակի համառությունը զուգորդելով խելամիտ ու հեռանկարային քայլերով: Մեզ բոլորիս պակասում են բովանդակային որոշումները, երբ ստիպված ենք լինում իրավիճակային լուծումներ գտնել անհետաձգելի հարցերին:
Վստահ ենք, որ Արցախն իր առաջիկա ընտրություններում ձևավորելու է ժամանակի պահանջներին ու ոգուն արժանի իշխանություն ու հերթական քայլն է անելու, որ 21-րդ դարը մերը լինի: Մենք նահանջի ճանապարհ չունենք, մենք ապրում ենք սահմանամերձ Հայրենիքում ու մեր թիկունքում Եռաբլուրն է»,- ասված է հայտարարության մեջ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...