ՄԻՊ-ն ուսումնասիրում է երեխաների խնամք իրականացնող հաստատությունների վերակազմավորման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

ՄԻՊ-ն ուսումնասիրում է երեխաների խնամք իրականացնող հաստատությունների վերակազմավորման գործընթացը

21:03 02.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ թեմայի առնչությամբ Պաշտպանը կատարել է արձանագրումներ.

Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը.

Տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր երկրում եղել է երեխաներին և ընտանիքներին աջակցություն տրամադրող հիմնական միջոցը, որը, սակայն, ավելի է նպաստել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների վերաբերյալկարծրատիպերի և նրանց նկատմամբ խարանի խորացմանը։ Այսինքն, առհասարակ, նման հաստատությունների գոյությունը չի բխում երեխաների լավագույն շահից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու չհայտարարված այցերը վկայում են, որ այդ հաստատություններում առկա են բազմաթիվ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ։ Երեխաների հաստատությունների փակման կամ դրանց վերակազմակերպման գործընթացը պետք է իրականացվի այդ նպատակի համար մշակված չափանիշներին համապատասխան:

Հաշվի առնելով, որ հարցը զգայուն է և ուղղակիորեն շոշափում է բազմաթիվ մարդկանց իրավունքներ ու շահեր՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ծնողներին, ուսուցիչներին, երեխաներին ու առհասարակ հանրությանն իրազեկել հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացի մասին: Դա պետք է անեն լիազոր մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: Պաշտպանն այս հարցում կաջակցի իր գործընկեր մարմիններին.

Նա անհրաժեշտ է համարել դիտարկել նաև վերակազմակերպվող հաստատությունների փոխարեն նոր ծառայություններ տրամադրող կազմակերպություններ ստեղծելու հարցը՝ հաշվի առնելով առկա դրական փորձի մի քանի օրինակները.

Հաշվի առնելով գործընթացին առնչվող հրապարակված մտահոգությունները՝ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Պաշտպանը հարցադրումներ կուղղի իրավասու պետական մարմիններին: Մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ մարմիններին ուղղված գրություններով, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդառնան երեխաների և ընտանիքների կարիքների գնահատման և նրանց աջակցության տրամադրման, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին կրթական ծառայություններ տրամադրելու դպրոցների հնարավորությունները:Ուշադրություն կդարձվի նաև վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցների զբաղվածության հարցին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր գործընկերների, այդ թվում՝ լիազոր մարմինների հետ համագործակցությունն այս հարցերում:

Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը կշարունակի գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում Պաշտպանն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով սահմանված անկախ մշտադիտարկող մարմնի կարգավիճակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP