«Իվանիշվիլիից շուտով կազատվեն…Դա Ռուսաստանն է, որի հետ չեն կատակում». Սանդրա Ռուլոֆս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

«Իվանիշվիլիից շուտով կազատվեն…Դա Ռուսաստանն է, որի հետ չեն կատակում». Սանդրա Ռուլոֆս

10:55 04.09.2019

«Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնում վատ նշան է»: Բիձինա Իվանիշվիլիի կողմից ՆԳ նախարար Գախարիային վարչապետի պաշտոնում առաջադրելուց հետո լրագրողներին ասել է Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը՝  խորհրդարանի շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ:

Նրա խոսքերով՝ եթե Իվանիշվիլին ցանկանում է օգնել Վրաստանին, չպետք է նրան նշանակի այդ պաշտոնում:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանը «նստած» է մեր կառավարության գրասենյակի վերևում և կանի այն, ինչ ցանկանում է: Դա Բիձինայի համար անհետևանք չի անցի: Ես կասեի, որ Բիձինան արդեն ավելորդ է, քանի որ Ռուսաստանը ստացավ այն, ինչ ուզում էր: Նրա ցանկալի թեկնածուն՝ հանձին Գախարիայի, դառնում է կառավարության  ղեկավար: Նա կարող է ցանկացած որոշում կայացնել, նույնիսկ՝ Ռուսաստանի հետ բռնակցումը: Բիձինան դառնում է ավելորդ: Հավատացեք ինձ, նրանք շուտով կազատվեն Բիձինայից: Նա դա չի հասկանում: Նրան կթունավորեն, կսպանեն, կամ կանհետանա, հիշեք իմ խոսքերը: Դա Ռուսաստանն է, ում հետ չեն կատակում: Ռուսաստանն ամենուր գտնում է իր թշնամուն: Մենք արդեն գործ ունենք Ռուսաստանի հետ, և դա շատ վատ նշան է: Եթե Բիձինայի մոտ մնացել է գեթ մեկ տոկոս առողջ դատողություն և ցանկանում է օգնել Վրաստանին, նա այդ պաշտոնում Գախարիային չի նշանակի»,-հայտարարել է Սանդրա Ռուլոֆսը:

Ըստ նրա՝ բողոքի ակցիայի մասնակիցները պետք է տեղեկացնեն աշխարհին, որ վարչապետի պաշտոնում Գախարիայի նշանակումը տեղի է ունենում լայնամասշտաբ բողոքի ակցիաների ֆոնին:

«Մենք պետք է բողոքենք: Մենք պետք է բոլորին, ամբողջ աշխարհին տեղեկացնենք, որ այս անձի նշանակումը տեղի է ունենում համընդհանուր ժողովրդական բողոքի ֆոնին: Եթե վարչապետը սկսի իր գործունեությունն այս ձևով, ապա այն, իհարկե, վատ կվերջացնի: Կլինեն խաղաղ, բայց շատ մեծ զանգվածային բողոքի ակցիաներ, և իսկապես, մենք չպետք է սպասենք մինչև 2020 թվականը: Կարծում եմ ՝ այս տարի փոփոխություն պետք է լինի: 2020-ին, ցավոք, մեր երկիրն այլևս չի լինի: Ես հոռետես չեմ, լավատես եմ այն ​​առումով, որ մենք պետք է զանգվածաբար արտահայտենք մեր բողոքն առ այն, որ մեր կառավարության ղեկավար են նշանակել Ռուսաստանի ցանկալի թեկնածուին։ Մենք պետք է շարունակենք այն, ինչ հիմա անում ենք: Մենք պետք է կանգնենք, բոլորը պետք է գան, և երբ ժողովուրդը միասնական է, ոչ ոք նրան չի հաղթի», – ասել է Սանդրա Ռուլոֆսը՝ Միխեիլ Սաակաշվիլիի եվրոպացի կինը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

22:41 15.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր […] ...

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

22:28 15.07.2025

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

22:16 15.07.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...

SHANTNEWS

22:00 15.07.2025

SHANTNEWS

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

21:49 15.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

21:35 15.07.2025

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

BACK_TO_TOP