Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ընկերության պատվիրակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ընկերության պատվիրակությունը

13:07 04.09.2019

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան: Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի և մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլևսկին և փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին:

Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group» -ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի  տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես, հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հայաստան այցի շրջանակում «Thales Group»-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները

22:54 15.07.2025

ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2026 թվականի Ձմեռային խաղերի մեդալները։ Այս մասին հայտնել է ՄՕԿ մամուլի ծառայությունը։ Մեդալներն ունեն յուրահատուկ դիզայն, որը միավորում է երկու կեսերը, որոնք խորհրդանշում են մարզիկի ճանապարհորդության գագաթնակետը և բոլոր նրանց, ովքեր նրա հետ քայլել են այդ ճանապարհով։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Իտալիայում։ 🥇❄️ A […] ...

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

22:41 15.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր […] ...

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

22:28 15.07.2025

ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցը

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

22:16 15.07.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...

SHANTNEWS

22:00 15.07.2025

SHANTNEWS

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

21:49 15.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...

BACK_TO_TOP