«Հրազդան» ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործը անհայտ պատճառներով կասեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

«Հրազդան» ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործը անհայտ պատճառներով կասեցվել է

16:44 09.09.2019

«Հրազդան» ՔԿՀ-ում 2017թ․ հունիսի 25-ին դատապարտյալների միջև ծեծկռտուքի գործով ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

«Հրազդան» ՔԿՀ-ի խցակիցներ Դ. Խ.-ն ու Գ. Ա.-ն մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին անընդհատ առաջարկել է թղթախաղով զբաղվել, սակայն մերժում է ստացել:

Հերթական նման միջադեպն էլ 2017 թ. հունիսի 25-ին վերաճել է վիճաբանության, որին միջամտել է քրեական հեղինակություն համարվող Ա. Հայրապետյանն ու որոշել «ինքնուրույն լուծել» խնդիրը: Ի դեպ՝ ոչ Ա. Հայրապետյանին, ոչ էլ նրա համախոհներին, որոնք նույնպես մասնակցել են «վիճաբանությունը հարթելուն», հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ:

Ծեծկռտուքի դեպքով հարուցված քրեական գործից անջատվել և ըստ մեղադրանքի Դ․ Խ․-ի և Ա․ Գ-ի քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Դ․ Խ․-ի իրավունքները դատարանում պաշտպանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը։ Հենց նրա միջնորդությամբ 2018թ․ օգոստոսի 14-ին Դ․ Խ․-ը 2,000,000 ՀՀ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց։

2018թ․ դեկտեմբերի 4-ին Ա․ Չատինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ ընթացք է ստացել ՔԿՀ ծառայողների արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով հարուցված քրեական գործը, արդյոք գործով ներգրավված կասկածյալներ ու մեղադրյալներ կան և ովքեր են նրանք։

7 ամիս շարունակ պատասխան չստանալուց հետո Ա․ Չատինյանը նույն հարցով երկրորդ անգամ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել 2019թ․ հուլիսի 17-ին։ Այս անգամ դատախազությունը արձագանքել է հարցմանը։

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վ․ Դոլմազյանը հայտնել է, որ քրեական գործը կասեցված է։ Այլ մանրամասներ հրաժարվել է տրամադրել։ Ի դեպ՝ նույն դատախազի միջնորդությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դ․ Խ․-ի և Ա․ Գ-ի քրեական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Ինչ վերաբերում է ՔԿՀ աշխատակիցների արարքին գնահատական տալուն, ապա պետք է նշել, որ ինչպես այս գործով մեր նախորդ հրապարակումներում հիշատակել ենք, մեղադրական եզրակացության համաձայն, վիճաբանությունից հետո առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել և թույլ են տվել քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանը վիճաբանության մասնակիցներին տանի իր խուց և «ինքնուրույն զբաղվի խնդրով»։

Իսկ դրանից առաջ էլ ՔԿՀ ղեկավարությունը ընթացք չի տվել Ա․ Գ-ի՝ այլ խուց տեղափոխելու դիմումին և հորդորել է կասեցնել դիմումի ընթացքը։

Փաստ է, որ դատապարտյալը ծեծի է ենթարկվել ՔԿՀ ծառայողների թողտվությամբ, ինչն արձանագրված է նաև մեղադրական եզրակացության մեջ:

Թե ինչ հիմքով է ՔԿՀ ծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել, դատախազ Վ․ Դոլմազյանը չի հայտնել, քանի որ, ըստ նրա, դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

Ակնհայտ է, որ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը չի պահովվել և պաշտոնատար անձինք, որոնց անգործության հետևանքով տեղի է ունեցել դեպքը, մնացել են անպատիժ։

Read more https://hcav.am/d-kh-09-09-19/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP