Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը

18:11 10.09.2019

Հայտնի է դարձել աշխարհի ամենախիստ գրաքննադատությունն ունեցող երկրների առաջին տասնյակը: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկույցը հրապարակվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից:

Ցուցակում ընդգրկված երկրներն են.

  1. Էրիթրեան
  2. Հյուսիսային Կորեան
  3. Թուրքմենստանը
  4. Սաուդյան Արաբիան
  5. Չինաստանը
  6. Վիետնամը
  7. Իրանը
  8. Հասարակածային Գվինեան
  9. Բելառուսը
  10. Կուբան

Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով այս երկրներում առկա մի քանի կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ ազատազրկման ու բռնաճնշումների վերաբերյալ օրենքները, լրագրողների նկատմամբ հսկողությունը և ինտերնետի ու սոցիալական ցանցերի հասանելիության սահմանափակումները:

Նշվում է, որ այս երկրները հիմնականում էլեկտրոնային տարբերակով անընդհատ հսկողություն են իրականացնում: Ցուցակի առաջատար 3 երկրներում ազատ մամուլի ցանկացած ներկայացուցիչ արտաքսվում է երկրից ու չի թույլատրվում մուտք գործել երկիր: Եթե, այնուամենայնիվ, նրանց հաջողվում է մուտք գործել երկիր, ապա լուսաբանումների ընթացքում նրանք անընդհատ վերահսկողության ներքո են լինում: Ցուցակի մի քանի այլ երկրներում լրատվամիջոցի ներկայացուցիչներն անընդհատ վերահսկվում են ու ենթարկվում ձերբակալությունների:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Չինաստանը, Վիետնամն ու Իրանը, շատ չեն տարբերվում մյուս երկրներից, բայց մոտեցումներում յուրահատկություններ ունեն: Այստեղ կարող են ձերբակալվել ոչ միայն լրագրողները, այլև նրանց ընտանիքի անդամները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

15:44 14.07.2025

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...

Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակի ընդլայնվել․ Պապիկյան

15:35 14.07.2025

Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակի ընդլայնվել․ Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության […] ...

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն

15:27 14.07.2025

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...

Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ Կոշտա

15:22 14.07.2025

Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ Կոշտա

Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։ ...

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:18 14.07.2025

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

15:12 14.07.2025

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...

BACK_TO_TOP