ՀՀ-ն փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով Հայաստանում վարորդ աշխատելը․ նախագիծն ընդունվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՀՀ-ն փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով Հայաստանում վարորդ աշխատելը․ նախագիծն ընդունվեց

10:33 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունն օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սկզբունքորեն այս սահմանափակումը հիմնականում վերաբերելու է Ռուսաստանի քաղաքացիներին այնքանով, որքանով որ Ռուսաստանում արգելվում է հայկական վարորդական վկայականներով տաքսի վարելը կամ այլ գործունեություն ծավալելը։

«Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ հայ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում ունեն այս խնդիրը, և երկար ժամանակ այս խնդիրը չի լուծվում, քանի որ ռուսական իշխանությունները դեռևս օրինագծին պատշաճ ընթացք չեն տվել։ Մենք ավելի առաջ ենք գնում և հստակ ամրագրում ենք, որ եթե ապահովվի փոխադարձության սկզբունքը, ապա մենք ևս այս բացառությունը կանենք ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ»,- ԱԺ երեկվա քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնելիս նշեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։

ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանում մեքենա վարելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Քոչարյանը մանրամասնեց, որ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական վկայականներ են տալիս։ Խնդիրը, ըստ Քոչարյանի, մյուս պետությունների տված վարորդական վկայականների մեջ է։

«Հայաստանի պարագայում դա հիմնականում պատահում է իրանահայերի և սիրիահայերի հետ։ Այ նրանց խնդիրները լուծելու նպատակով, որպեսզի վարչական արգելք չդրվի երթևեկության համար, դրվում է թարգմանության այս պահանջը»,- բացատրեց Քոչարյանը։

Այսօրվա քվեարկության ժամանակ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 115 կողմ ձայներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

14:36 07.07.2025

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...

Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

14:28 07.07.2025

Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

14:20 07.07.2025

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

14:12 07.07.2025

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման […] ...

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

14:05 07.07.2025

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Ազգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

13:58 07.07.2025

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...

BACK_TO_TOP