12:41 11.09.2019
Երևանի Ազատության պողոտայում կա մի անշարժ գույք, որի տարածքը 8960 քմ է։ Դրա հողի կադաստրային արժեքը 17 միլիոն դրամ, շինությունը՝ 330 միլիոն դրամ։ Այսինքն կադաստրային մոտավոր արժեքը 347 միլիոն դրամ է գնահատվել։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստին հայտնեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
Նա ներկայացնում էր օրենքի նախագիծ, որով փոխվելու են անշարժ գույքերի կադաստրային գները, իսկ դրանից հետո էլ մեկ այլ փոփոխությամբ մտցվելու է կարգավորում, որով որքան թանկ է գույքը, այնքան ավելի թանկ է լինելու դրա գույքահարկը (գործակիցը)։
«Մեր առաջարկած փոփոխությունից հետո այս գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 միլիարդ 840 հազար դրամ։ Այսինքն մոտավորապես 8 անգամ մենք ավելացում ենք ունեցել թանկանոց գույքի դեպքում։ Եվ սրանով մենք մոտարկել ենք դա շուկայական արժեքին։ Եվ ես կարծում եմ՝ այդ թանկարժեք գույք ունեցողները անմիջականորեն էս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զգալու են այդ փոփոխությունը, շատ ավելի էականորեն, քան հայտնի «տատիկը»», – ասաց Պետրոսյանը։
Իսկ հայտնի «տատիկը» Ազգային ժողովի բառապաշար ներմուծված նոր «տերմինն» է, որը բնորոշում է թոշակառուին, որն ապրում է Երևանի կենտրոնում ու ստիպված է լինելու բարձր գույքահարկ վճարել, թեև նրա եկամուտը միայն թոշակն է։
17:02 07.07.2025
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...
16:54 07.07.2025
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...
16:48 07.07.2025
Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահությունՀուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...
16:40 07.07.2025
Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հայտացուցակում էՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հայտացուցակում է և մասնակցում է Ավստրիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքին։ Հայ ֆուտբոլիստը հայտավորված է «24» համարով։ Բուդապեշտը ներկայացնող ակումբն ուսումնամարզական հավաքի ընթացքում երկու ընկերական հանդիպում կանցկացնի չեխական «Զլինի» և գերմանական «Կարլսռուեի» դեմ։ Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 17 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 […] ...
16:33 07.07.2025
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […] ...
16:24 07.07.2025
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...