15:42 12.09.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը քննության առավ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը, այն է՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը բխում է սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի հրապարակած որոշումից:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց միջնորդությունը: Արամ Օրբելյանն ընթերցեց ՍԴ որոշումից հատվածներ և արձանագրեց.
«ՀՀ ՍԴ 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները հարգելն ու պաշտպանություն իրականացնելը հանրային իշխանության պարտավորությունն է, այսինքն՝ ներառյալ դատարանը, պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ բացառելու կամ եթե արդեն տեղի է ունեցել, ապա վերացնելու անձի և քաղաքացու Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված իրավունքների խախտումը»,- ասաց Օրբելյանը:
Մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը ևս, անդրադառնալով ՍԴ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշեց.
«ՍԴ որոշման մեջ հղում է տրված Եվրոպական դատարանի նախադեպին, որտեղ արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, օրինակ, օրենսդրական բացի պայմաններում կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տեսանկյունից իրավունքի խախտում է, և ցանկանում եմ նաև արձանագրել, որ ակնհայտ իրողություն է, որ գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված անձանց համար ընթացակարգային, կառուցակարգային, ի պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսել, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները բավարար չափով, և այդ որոշմամբ՝ ՍԴ-ն տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար՝ օրենսդրական քաղաքականության շրջանակներում: Բայց մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ օրենսդրական բացերի պայմաններում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որը ինքնին ուղղակիորեն ենթադրում է Սահմանադրության խախտում և խնդրում եմ վերացնել խափանման միջոց կալանավորումը և առհասարակ ցանկացած խափանման միջոց»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։
18:32 08.05.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...
17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...