16:10 12.09.2019
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք` երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է` հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին դիմելով` Թանդիլյանը ասել է, որ ՊՆ-ն 150 մլն դրամի գնում է կատարել մի կազմակերպությունից, որը երկու աշխատակից ունի:
Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«Երեկ ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ ՊՆ կողմից ձեռք բերվող ցեմենտի գնի մասին, բարձրացված հարցի վերաբերյալ:
2019 թվականի գարնանը ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ Ազգային ժողովում հայտարարվեց, որ ՀՀ-ում ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար 50000 դրամից նվազեցրել է 40000 դրամի՝ որպես տնտեսական հեղափոխության 1-ին քայլ: Սակայն աշխատանքային կարգով ճշգրտման արդյունքում պարզվել է, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար կազմել է 54000, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից առ այսօր կազմում է 44000 դրամ:ՀՀ ՊՆ 2019 թվականի գնումների պլանում ցեմենտի գնման ձևը նախատեսվել էր էլեկտրոնային աճուրդ: Սակայն 2019 թվականի փետրվարին էլեկտրոնային աճուրդի համակարգը ամբողջությամբ խափանվեց և հնարավոր չեղավ կազմակերպել ցեմենտի գնման գործընթացը: Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն, որում գնման հրատապությունից ելնելով գնման ձևը նախատեսվել է հրատապ մեկ անձ: Հարկ է նկատել, որ այդ գնման ձևի դեպքում գնումը կրկին կազմակերպվելու է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները:
Այսինքն՝ տվյալ գնման ձևը նույնպես հանդիսանում է մրցակցային ձև՝ ուղղակի շատ կարճ ժամկետներով, որին մասնակցելու հնարավորություն ունի ցանկացած անձ:
Գնումների պլանի փոփոխությունից հետո 2019 թվականի ապրիլին կազմակերպվել է գնման գործընթաց, որին մասնակցել են թվով 3 կազմակերպություն, որոնցից ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի՝ հետ 2019 թվականի մայիսի 15-ին կնքվել է 1տ.-ի արժեքը 48000 դրամով ցեմենտի գնման պայմանագիր: Ընդ որում, նշված գնմանը կարող էր մասնակցել նաև արտադրող գործարանը, սակայն վերջինս մասնակցություն չի ունեցել:Արարատում պահեստ ունենալու վերաբերյալ հարցադրման մասով տեղեկացվում ենք, որ վերոհիշյալ գնման ընթացակարգի հրավերում, որը հրապարակված է նաև www.procurement.am կայքում, նման պահանջ սահմանված չէ, այլ նշվել է, որ մատակարարը պետք է նշի իր պահեստի հասցեն, որպեսզի պատվիրատուն՝ ՀՀ ՊՆ տեղեկանա, թե որտեղից է բարձելու և համապատասխան զորամաս տանելու ցեմենտը, քանի որ հրավերով նախատեսվել է, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր կատարվելու է ՀՀ ՊՆ միջոցներով:
Մատակարար ընկերության՝ ընդամենը 2 աշխատակից ունենալու վերաբերյալ հարցադրման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, գնման ընթացակարգի հրավերով չի սահմանվել մասնակիցների առնվազն ինչ-որ քանակի աշխատակիցներ ունենալու պահանջ: Ավելին՝ նկատի ունենալով, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր իրականացվելու է ՀՀ ՊՆ միջոցներով, մատակարարի աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ճշտման անհրաժեշտությունն ընդհանրապես բացակայում է:
Կից ներկայացվում է նաև նախորդ 3 տարիներին ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման վերաբերյալ համեմատական վերլուծականը:
2016թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2017թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000 դրամ:
2018թ. մեկ տոննա ցեմենտի գինը 56.000-58.000 դրամ:
2019թ. մեկ տոննա ցեմենտի գինը 48.000 դրամ»:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...