Եթե Ձեր կատուն բռնի Ձեր տան մկանը, ո՛չ Դուք, ո՛չ Ձեր կատուն չեք պատժվի․ Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Եթե Ձեր կատուն բռնի Ձեր տան մկանը, ո՛չ Դուք, ո՛չ Ձեր կատուն չեք պատժվի․ Զոհրաբյանը՝ Փամբուխչյանին

10:59 13.09.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծում հիշատակվում և քրեականացվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերը։ Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հարցրեց, թե ինչպես են վարվելու, եթե ինչ-որ մեկը թակարդով մուկ սատկացնի կամ լաբորատոր առնետներին մահացու ներարկում անի։

Զոհրաբյանն ասաց, որ հասկանում է հումորը, և օրենքը նախատեսել է այդպիսի բացառություններ։

«Եթե Ձեր տանը կա առնետ կամ մուկ, և Ձեր բնակտարածքի հիգիենան պաշտպանելու համար Ձեր կատուն որոշի Ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ Ձեզ, որ այս օրենքի շրջանակում Դուք չեք ենթարկվի ո՛չ տույժի, ո՛չ էլ քրեական պատասխանատվության։ Ոչ էլ Ձեր կատուն կենթարկվի այս օրենքով որևէ պատասխանատվության», – ասաց Զոհրաբյանը։

Փամբուխչյանն ասաց, որ ինքը հեգնանքով չէր հարցնում, և իրենց տանը մկներ չկան։ Նա խոստացավ հարևաններին փոխանցել Զոհրաբյանի ասածները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

16:18 08.05.2025

Դասընթացների մասնակցության հրավեր՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում. ԿԳՄՍՆ

Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ: Մասնակցության համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել առցանց դիմումը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթեր (անձնագրի պատճեն, բժշկական տեղեկանք, լեզվի մասին տեղեկանք, տվյալ թեկնածուին գերատեսչության կողմից տրվող երաշխավորագիր)։ Դասընթացների մասնակցության նպատակով լրացված հայտադիմումները (այդ թվում նաև բնօրինակները) գերատեսչության կողմից տրված երաշխավորագրի հետ միասին անհրաժեշտ է […] ...

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

16:12 08.05.2025

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է «KamAZ» մակնիշի բետոնախառնիչին. կա տուժած

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը: Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […] ...

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

16:06 08.05.2025

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ընթացիկ տնտեսական զարգացումների, մակրոտնտեսական կանխատեսումների սցենարների, հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների և ծախսային շրջանակի վերաբերյալ։ Նախարարը ներկայացրել է մակրոտնտեսական միջավայրի հիմնարար ցուցանիշները, այդ թվում՝ […] ...

Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող

16:00 08.05.2025

Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող

Մայիսի 7-ին` ժամը 6.37-ին, սահմանային անցակետերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 40-ամյա տղամարդ: Այս տարվա փետրվարի 13-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողը: ...

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

15:57 08.05.2025

Հայաստանը կմիանա տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշգաբաթի համաձայնագրին

Գործադիրը հավանություն է տվել «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագիրը և դրա անբաժանելի մասը կազմող «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» համաձայնագրի (Աշգաբաթի համաձայնագիր) իրագործման վերաբերյալ […] ...

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:53 08.05.2025

Ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են […] ...

BACK_TO_TOP