14:17 13.09.2019
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորները հիմա զարմացած են, նրանց պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։
«Ես տեսնում եմ, որ իշխանական խմբակցության իմ գործընկերները հաճելիորեն զարմացած են այս նախաձեռնությունից։ Ես նաև ևս մեկ փաստարկ կավելացնեմ․ իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունը միշտ ընդդիմություն է լինելու, և իշխանության չի գալու։ Այնպես որ, մի զարմացեք»,- զարմանքին արձագանքեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Թանդիլյանը բացատրեց, որ իրականում այս նախագիծը բխում է կառավարության կառուցվածքի մասին իրենց պատկերացումներից։
18:44 08.05.2025
Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափովՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1) : Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով: ...
18:32 08.05.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...
17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...