17:14 13.09.2019
Բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Սրա վերաբերյալ այսօր նախագիծ է ներկայացվել Ազգային ժողով։
Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Փոխնախարարը բացատրեց, որ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ընդամենը րոպեների ընթացքում փոխել կարգավորումները։
Արդյունքում, ինչպես ներկայացրեց փոխնախարարը, եթե ստուգողները 3 օր առաջ տեղեկացնեն տնտեսվարողին, ապա նա կարող է ամեն ինչ ժամանակավորապես կարգի բերել, մինչև որ ստուգումներն անցնեն, իսկ դրանից հետո վերադառնալ սխալ չափումներով աշխատանքի։
«Նույնիսկ պրակտիկայում տեղի է ունեցել դեպք, երբ տվյալ տնտեսվարող սուբյեկտը, իմանալով, որ իր մոտ ստուգման են գալու, 10 լիտր բենզինի փոխարեն լցրել է 11 լիտր»,- պատմեց փոխնախարարը։
12:32 08.05.2025
Մտադրություն չունենք սրել իրավիճակը Պակիստանի հետ․ Հնդկաստանի ԱԳ նախարարՀնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, բայց կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի նրա վրա։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Մեր մտադրությունը չէ սրել իրավիճակը Պակիստանի հետ: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, կասկած չպետք է լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան», – ասել […] ...
12:21 08.05.2025
Քննարկվում է ՀՀ դատախազության 2024 թ. գործունեության մասին հաղորդումըԱզգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը նախապես քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38.058 քրեական վարույթ: 2023 թվականին ներկայացված հաղորդմամբ […] ...
12:13 08.05.2025
Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում․ գլխավոր դատախազՀոկտեմբերի 27-ի քրեական գործի քննությունը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ՀՀ դատախազության 2024 թվականի գործունեության վերաբերյալ ԱԺ-ում ունեցած իր ելույթում Աննա Վարդապետյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով […] ...
12:07 08.05.2025
ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման ապրիլի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերն են ներկայացվելՄիասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը: ...
11:49 08.05.2025
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրությանկարգի նախագիծը: Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից: Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն […] ...