ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից կեղծ լիցենզիա պատրաստելու և շինարարական ընկերությանը տրամադրելու դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից կեղծ լիցենզիա պատրաստելու և շինարարական ընկերությանը տրամադրելու դեպք

14:34 13.09.2019

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։

«Էդ Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություն:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել և տրամադրվել է  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա և ներդիր, ինչի հիման վրա, «Էդ Շին» ՍՊ ընկերությունը, փաստորեն, չհանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ, առանց համապատասխան լիցենզիայի, ՀՀ տարածքում իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ Hürriyet

14:03 08.05.2025

Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ Hürriyet

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս հայտարարությունը թուրքական Hürriyet թերթում հրապարակված սյունակում արել է դրա հեղինակ Աբդուլքադիր Սելվին՝ հղում անելով աղբյուրներին։ Էրդողանը, ինչպես նշում է լրագրողը, «դրական արձագանքեց միջնորդության այս առաջարկին»։ Սելվին հիշեցրել է, որ Էրդողանը մնում […] ...

Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթները

13:54 08.05.2025

Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

13:49 08.05.2025

Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

13:35 08.05.2025

Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերին

Իրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

13:23 08.05.2025

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

13:05 08.05.2025

Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Մայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

BACK_TO_TOP