15:37 13.09.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանձնարարություն է ստացել կառավարությունից Ամուլսարում ստուգումներ իրականացնել: Իսկ տեսչական մարմնից մեզ տեղեկացրել են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո կսկսվի ստուգումների գործընթացը:
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզապես չի կարողանալու ստուգել մատնանշված բոլոր խնդիրները:
Վարդանյանի հիշեցմամբ՝ Տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է ստուգաթերթի համաձայն: Այդ ստուգաթերթից դուրս որևէ բան ստուգելն արդեն նշանակում է պարտություն ունենալ վարչական վարույթի ժամանակ
«Օրինակ` ոչ մի բան չեն կարող անել տարեկան գոլորշիացման ցուցանիշներով, երկրորդ` ինքը ռադիացիոն ֆոն ստուգող չի, մթնոլորտային երևույթների ակտիվ ազդեցության մասին է խոսվում, ջերմաստիճանի մոնիթորինգ: Սրանք տարիների ուսումնասիրություններ են եղել, պետական մարմինը ի՞նչ է գնալու էդտեղ ստուգելու: Համենայն դեպս, էս հարցերի գոնե 50 տոկոսը չի կարող ինքն իրականացնել: Օրինակ` ասվում է ալյումինի կոնցենտրացիայի մասին, ո՞նց են դա ստուգելու: Իրենք ինչը, որ գրել են, վերցրել են «Լիդիանի» ուսումնասիրությունից, «Լիդիանը» ժամանակի ընթացքում լաբորատոր անալիզներ է արել, հորատանցքեր է փորել, պրոբաներ է վերցրել: Տեսչական մարմինը ո՞նց է ստուգելու՝ ալյումինի քանակն ինչքան է»,- ասել է Վարդանյանը:
Ըստ Վարդանյանի՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փակուղի է մտնելու:
14:57 08.05.2025
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: ...
14:54 08.05.2025
Կթվայնացվեն տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողություններըԿառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ Մինչ օրս ՀՀ ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում […] ...
14:50 08.05.2025
Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համարՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին` ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Մետաքսյա Սիմոնյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել առանց հաշվառման վայրի 31-ամյա տղամարդ, որը դատաքննությունից խուսափելու համար մայիսի 2-ից գտնվում էր հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
14:46 08.05.2025
Կառավարության որոշմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանվել էԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի […] ...
14:15 08.05.2025
Անհետ կորած տղամարդը հայտնաբերվել էՄայիսի 6-ին հաղորդվել էր Հրազդանի բնակիչ 34-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 7-ի առավոտյան նա հայտնաբերվել է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում: ...