Քաղաքականություն և արվեստ. եվրոպական 5 երկրների լուսանկարիչների ցուցահանդես Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Քաղաքականություն և արվեստ. եվրոպական 5 երկրների լուսանկարիչների ցուցահանդես Գյումրիում

19:57 13.09.2019

«Մարդիկ, վայրեր, գործընթացներ»՝ այսպիսի խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես է անցկացվել Գյումրու «Բեռլին արտ հոթելում», որի կազմակերպիչը «Ֆրիդրիխ Էբերտ» գերմանական հիմնադրամն է։ Հայաստանի, Վրասատանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի լուսանկարիչների աշխատանքներում մարդկանց առօրյան է՝ նրանց երկրներում կատարվող սոցիալական փոփոխությունների համատեքստում։ Ցուցադրությանը հաջորդել է քննարկում «Գյումրին թռիչքի նախաշեմի՞ն» հարցադրմամբ թեմայով:

Այս լուսանկարչական աշխատանքների հեղինակները Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի լրագրողներ, ակտիվիստներ ու լուսանկարիչներ են։ Նրանց ֆոտոխցիկը վավերացրել է պատմական այն պահերը, որոնք նաև մարդկանց առօրյայի մի մասն են։ Աշխատանքների հեղինակները ցուցադրությանը ներկա չէին, կազմակերպիչներն էին փորձում բացատրել լուսանկարներում թաքնված իմաստը։ Հայ լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի աշխատանքն արդիական է նաև այսօր։ 2017 թվականին նրա ֆոտոխցիկը ֆիքսել է ոստիկանների և ակտիվիստների բախումը՝ Ամուլսարի ոսկու հանքի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ։

Հաջորդ ուշագրավ աշխատանքն էլ մոլդովացի լուսանկարչուհի Ռամին Մազուրինն է։ Նա լուսանկարել է Մոլդովայի հատուկ ռեժիմի գաղութը, որտեղ բանտարկյալները Շեքսպիրի «Համլետն» են բեմադրում։ Կալանավայրի դատապարտյալների մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են, լուսանկարի հեղինակի ուղերձը հստակ է՝ բանտարկյալները պետք է զրկված չլինեն հասարակական, մշակութային կյանքից։

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Արևելյան Եվրոպայի գրասենյակի համակարգող Անդրեյ Մակարենկոյի խոսքերով՝ լուսանկարներում առաջին հերթին մարդիկ են, իրենց ամենօրյա հիմնախնդիրներով, թերզարգացած տնտեսության հրահրած վախերով, քաղաքացիական ազատությունների սահմանափակումներով։ Սա այն է, ինչի մասին սովորաբար լռում են, աշխատում են չխոսել։ Սրանք ինքնատիպ վավերագրեր են,- ասում է նա։

Այս ցուցահանդեսն առաջին անգամ Կիևում է ցուցադրվել, հետո հասել Գյումրի այն տրամաբանությամբ, որ հաջորդ ցուցադրությունները կլինեն մայրաքաղաքներից դուրս: Ադրբեջանցի լուսանկարիչների աշխատանքները Հայաստանում չեն ցուցադրվել: Ցուցադրությանը հաջորդած քննարկմանը կազմակերպիչները փորձեցին հասկանալ Գյումրին արդյո՞ք թռիչքի նախաշեմին է: Այսինքն՝ վերջին շրջանում Գյումրու նկատմամբ ունեցած ուշադրությունն արդյո՞ք քաղաքի կայուն զարգացման համար հնարավորություններ ստեղծում է և ինչպես:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն հարցադրումով է պատասխանում՝ թե ուր ենք թռչելու, կարող է արդեն թռիչքի մեջ ենք: Կարևոր է հասկանալ վերջնակետը, քանի որ սկզբնակետն այնտեղ է, որտեղ գտնվում ենք:

Գյումրիում Գերմանիայի պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանն էլ համաձայն չէ թռիչքի նախաշեմի հետ, ասում է թռիչքը շուտվանից էր սկսվել, բայց բարձրությունը ցածր էր, նկատողներ չկային: Հիմա բարձրացել է, բոլորը տեսնում են:

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ այն համոզմունքին է, որ հարցապնդմամբ չպետք է հարցը դնել. Գյումրին իրոք թռիչքի նախաշեմին է:

Բանախոսները Գյումրու զարգացման մեծ ներուժ տեսնում են, բայց ունեցած պոտենցիալ հնարավորությունների օգտագործման ճանապարհներն են անորոշ: Զբոսաշրջությունը, որպես տնտեսության զարգացման ուղղություն, ակտիվացել է, այնինչ, տարիներ առաջ Գյումրին դուրս էր մնում զբոսաշրջային տուրերից, հիմա՝ ոչ:

Ըստ Լիլիթ Թովմասյանի՝ Գյումրին ունի մշակութային քաղաքի ներուժ, բայց դեռ մշակութային մայրաքաղաք չէ, որովհետև շատ անելիքներ կան, ընդհուպ մինչև փաթեթավորելն ու աշխարհին ներկայացնելը: Այսօր Գյումրին չունի վաճառվող մշակույթ, չունի դեռ արտահանվող մշակույթ:

Այն, ինչ չի կարող տալ բիզնեսը, ըստ ներկաների, տալիս է արվեստը: Խոսեցին նաև Գյումրիում եղած արվեստի ու մշակույթի եզակի նմուշների մասին, որոնք այլ երկրներում չկան, բայց մեզ մոտ դրանք ինչ-որ սենյակներում տարիներով փակված են: Քաղաքի պատմական միջուկը, որը կարող էր ծառայել մշակութային արժեքների պահպանմանը, կա՛մ քանդված ու անխնամ վիճակում է, կա՛մ էլ վաղուց սեփականաշնորհված է այլ նպատակների ծառայելու համար:

Բանախոսները միակարծիք էին նաև սրանում՝ այս քաղաքը ունի միջավայր, որտեղ կարելի է ստեղծագործ ու հետաքրքիր մտահղացումներ բերել զարգացման համար: Այդ գործում էլ կարելի է օգտագործել Գյումրուց դուրս ապրող գյումրեցիների ներուժը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP