17:04 13.09.2019
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին, մասնավորապես՝ շրջակա միջավայրի նախարարության հրապարակած եզրակացությանը:
«Սեպտեմբերի 11-ին բնապահպանության նախարարությունը հրապարակեց վարչապետի հանձնարարականով Ամուլսարի վերաբերյալ պատրաստած իրենց եզրակացություն-գրությունը։ Չորս էջանոց գրության մեջ նշված կետերը կարդալու ընթացքում տպավորություն է առաջանում, որ սրա տրամաբանական եզրահանգումը կարող է լինել միայն այս ծրագրին նախորդների կողմից 2016-ի ապրիլին տրված բնապահպանական փորձաքննական դրական եզրակացության ուժը կորցրած ճանաչելը։ Օրենքի համապատասխան կետերը լիովին թույլ են տալիս դա անելու՝ հաշվի առնելով նաև կառավարության պատվերով ELARD/TRC-ի կողմից արված ուսումնասիրության մեջ նշված փաստերն ու կառավարության հետ տեսակոնֆերանսի արդյունքները։
Բայց չգիտես ինչու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եկել է անտրամաբանական եզրահանգման և գրության վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարին առաջարկում է հանձնարարական տալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ։
Որպես այդ որոշման հիմքեր նշված են ՇՄԱԳՓ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերը․
«2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով.
2) փորձաքննության ենթարկված նախագծային և հիմնադրութային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմնին այդ մասին տեղեկացնելու»։
Չգիտես ինչու նախարարությունը շրջանցել է նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, որտեղ նշված է հետևյալը․
«2. Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
5) փորձաքննական եզրակացություն տալուց հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ»:
Այս կետը լիարժեք իրավական հիմք է տալիս նախարարությանը՝ հաշվի առնելով իր իսկ ներկայացրած գրության փաստերը, ինչպես նաև վերոնշյալ նոր ուսումնասիրության և մինչ այդ արվածների մեջ առկա փաստերի արդյունքում ի հայտ եկած էկոլոգիական բազում նոր գործոններն, ուժը կորցրած ճանաչելու երեք տարի առաջ տրված դրական եզրակացությունը։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի արվում, սա, այլ ընտրվում է իրավական առումով ավելի խոցելի ճանապարհ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարում հանքի շահագործում սկսված չէ, և տեսչական մարմինը դժվար թե կարողանա հայտնաբերել շատ լուրջ նախագծային շեղումներ։ Իսկ հիմնադրույթային փաստաթղթերում կատարված շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխությունները պարզելը կարծում եմ ոչ թե տեսչական մարմնի, այլ հենց նախարարության իրավասությունների շրջանակներում է։
Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ անտեսանելի ձեռք ուղղորդում և խմբագրում է կառավարության ու իրավապահ մարմինների գործողությունները, գրություններն ու եզրահանգումները»,- գրել է նա:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...