ՊՆ-ն նոր պարզաբանում է ներկայացրել ցեմենտի գնման գործընթացի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՊՆ-ն նոր պարզաբանում է ներկայացրել ցեմենտի գնման գործընթացի վերաբերյալ

18:04 13.09.2019

Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է ներկայացրել ԱԺ-ում բարձրացված հարցի վերաբերյալ:

«Ցեմենտի գնման մասին ՀՀ ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Թանդիլյանի բարձրացրած հարցադրման 2-րդ և 5-րդ կետերը դուրս են ՀՀ ՊՆ իրավասությունների դաշտից և դրանց վերաբերյալ պարզաբանում կարծում ենք կարող է ներկայացնել գնումների համակարգում պետական լիազորված մարմինը:
Հարցադրման 3-րդ կետով պատգամավորի ներկայացրած դիրքորոշման համաձայն՝ մեկ անձից գնման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնորդն իրավունք ունի մեկ անձից գնումն իրականացնել գնման հրավերի միջոցով, այսինքն՝ ուղարկել հրավեր ցանկացած ընկերության, որը վաճառում է գնվող ապրանքը, ինչն այս պարագայում չի իրականացվել: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշվածը հնարավոր է միայն թղթային եղանակով մեկ անձից գնումների կատարման դեպքում:

Ցեմենտի գնման հիշատակված գործընթացը, ինչպես նշվել էր ՀՀ ՊՆ պարզաբանման մեջ, իրականացվել է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության համաձայն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատվող գնման հայտում ներառվում է մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը և այլն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը՝ բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի:

Միաժամանակ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 386-Ն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ պետական մարմինները հրատապության հիմքով մեկ անձից գնումներն իրականացնելու են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, որի պարագայում գնման հրավերը հրապարակվում է www.procurement.am կայքում և բոլոր ցանկացող անձիք կարող են մասնակցել այդ գնման գործընթացին: Ավելին, եթե որևէ ընկերություն նախապես գրանցված է էլեկտրոնային գնումների armeps համակարգում՝ այս կամ այն ապրանքի գնումների միասնական անվանացանկի (CPV) կոդի տակ, ապա այդ ապրանքի գնման հրավերը www.procurement.am կայքում հրապարակելիս armeps համակարգը տվյալ ընկերությանը ավտոմատ եղանակով ուղարկում է ծանուցում՝ գնման գործընթաց կազմակերպված լինելու վերաբերյալ:

Այսինքն՝ եթե Արարատի ցեմենտի գործարանը գրանցվել է armeps համակարգում՝ ցեմենտի CPV կոդի տակ (ընկերությունների՝ armeps համակարգում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի չէ պատվիրատուներին), ապա վերջինս ստանում է ծանուցում էլ. գնումների համակարգով գնումներ կատարող բոլոր մարմինների, այդ թվում՝ ՀՀ ՊՆ կողմից ցեմենտի գնման գործընթաց սկսելու վերաբերյալ: Հարկ է նկատել նաև, որ անկախ այդ համակարգում գրանցված լինելու հանգամանքից, ցանկացած անձ կարող է մասնակցել էլ. գնումների համակարգով կազմակերպվող գնման գործընթացներին:

Ինչ վերաբերվում է պատգամավորի այն պնդմանը, թե գնման գործընթացը արդյունավետ կազմակերպվելու դեպքում կխնայվեր առնվազն 2.7 միլիոն դրամ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն ինչպես ցեմենտի, այնպես էլ ցանկացած գնման գործընթաց կազմակերպելիս առաջնորդվում է բացառապես գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով, որոնք թույլ չեն տալիս ուղիղ պայմանագիր կնքել այս կամ այն կազմակերպության հետ՝ եթե անգամ վերջիններս հանդիսանում են արտադրող ընկերություններ»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP