19:23 13.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է կարևորել է նման հանդիպումների անցկացումը:
«Երկար ժամանակ փնտրում ենք, թե ինչ ճիշտ ձևաչափով է պետք շփվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որովհետև կառավարական ֆորմատներով միշտ չէ, որ շփումներն արդյունավետ են լինում և ուրախ եմ, որ այսպիսի մի փորձ ենք անում: Կարծում եմ՝ կարևոր դիտարկում հնչեց, որ երբեմն փորձում ենք գնահատել, թե ինչ է ժողովրդավարությունը: Երբեմն կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարությունն ունի նաև այսպիսի հատկություն, որ դրա պայմաններում նրանք, ովքեր դրանից առաջ էլ լռեցնում էին ուրիշներին, հիմա նույնպես երբեմն ավելի շատ հնարավորություններ են ունենում լռեցնել ուրիշներին:
Սա թերևս ամենակարևոր դիլեման է, որ գոյություն ունի ժողովրդավարական երկրներում կամ, համենայն դեպս, Հայաստանի նման ժողովրդավարական երկրներում, որոնք դեռևս հիմնական հասկացություններ ճշտելու և ճշգրտելու անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, ոչ միշտ, բայց երբեմն որոշ դրվագներում կարող է պարզվել, որ պարզաբանման կարիք ունի, թե ի՞նչ է նշանակում մարդու իրավունք, երբեմն կարող է անհրաժեշտ լինել պարզաբանել, թե ո՞վ է մարդը, ով կարող է օգտվել իրավունքից, երբեմն կարող է անհրաժեշտություն լինել պարզաբանել, թե արդյոք ոմանք ավելի կամ պակաս մարդ են և այսպես շարունակ:
Բացի սրանից՝ կարծում եմ՝ պետք չէ զարմանալ և առավել ևս պետք չէ նեղսրտել: Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու կամ գուցե ոչ այնքան երկար, որպեսզի առնվազն հիմնական հասկացությունների մակարդակով մենք հանրային կոնսենսուս ունենանք: Մի բան ակնհայտ է, որ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին: Բազմիցս եմ հայտարարել, որ ժողովրդավարությունը համարում եմ այսպես ասած էնդեմիկ արժեք մեզ համար, ոչ թե որևէ երկրից կամ որևէ տարածքից ներմուծված: Եվ ես դրան հավատում եմ, որովհետև կարծում եմ, որ նաև դահլիճում ներկա շատ մարդկանց և անձամբ իմ գործունեությունը դա են ապացուցել, որ ժողովրդավարությունն ի վերջո մեզ հարազատ երևույթ է, բայց, երևի թե, ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք մի պահ կանգ առնել և ինչպես ասում են՝ համադրել ժողովրդավարության մասին մեր կոնկրետ, պրակտիկ ձևակերպումները: Այսօրինակ հանդիպումները կարծում եմ շատ լավ առիթ են այդ հարցերը քննարկելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը երկրում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործում և նշել, որ այդ նպատակով գործադիրը կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների գործընթացներում ներգրավվել է նաև քաղհասարակության ներկայացուցիչներին:
Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք հարցերի, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ հանրային վերահսկողության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական ոլորտում, ոստիկանության և ընդհանրապես պետական կառավարման համակարգերում բարեփոխումների իրականացմանը, այդ ուղղությամբ նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Վարչապետը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև հետագայում նման հանդիպումների կազմակերպման ձևաչափերի շուրջ և ընդգծել, որ դրանք կնպաստեն երկկողմ փոխգործակցությանը տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործին:
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
18:37 04.07.2025
Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԱյսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...