Վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը հրաշքով փրկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը հրաշքով փրկվել է

23:46 13.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Շաբաթն ամփոփում ենք հերթական բարի ու լավ լուրով: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը։

Oգոստոսի 27–ին վրաերթ էր տեղի ունեցել Աշտարակում: Երեխան խանութ գնալուց չէր նկատել մեքենան, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ցավալի դեպքը։ Վարորդը փախուստի չէր դիմել, հենց իր մեքենայով էլ երեխային հասցրել էր Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երեխայի մոտ ախտորոշվել էր ներքին արյունահոսություն, թե’ կրծքավանդակի և թե’ որովայնի խոռոչում, որը պայմանավորված էր լյարդի մեծ վնասումով, ինչպես նաև երիկամի ու ստոծանու վնասումով։ Տղան անմիջապես վիրահատվել էր։

«Մենք շատ ոգևորված ենք, ապշած ենք, որ հաջողվեց նմանատիպ զուգակցված տրավմայով՝ արյունահոսության պարագայում փրկել երեխային»,- պատմում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

«Մենք և բժիշկները զարմացել էինք, որ այդքան շուտ դրական փոփոխություն եղավ նրա մոտ»,- պատմում է երեխայի հայրը։

Այսօր արդեն Գրիգորը դուրս գրվեց հիվանդանոցից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»,- գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP