Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն

11:46 16.09.2019

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն:

Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամները Նունե Սարգսյանի հետ շրջել են կենտրոնի ցուցասրահներով, ծանոթացել կենտրոնի պատմությանը: «Խանջյան» սրահում նրանք հատկապես մեծ ուշադրությամբ դիտել են մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը:

Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ինչպես մյուս բոլոր երկրների հետ, Քուվեյթի հետ ևս Հայաստանը շահագրգռված է ունենալ սերտ մշակութային կապեր.

«Քանի որ շեյխուհի Հուսան խորապես տեղյակ է արաբական մշակույթին, մենք որոշեցինք հրավիրել նրան և ներկայացնել մեր մշակույթը՝ այն ակնկալիքով, որ կարողանանք փոխանակում իրականացնել։ Առաջարկում ենք իսլամական ձեռագրերի ու գրքերի՝ իր և իր ամուսնու սեփական հավաքածուն բերել այստեղ։ Դրա փոխարեն Մատենադարանից մենք ժամանակավորապես կտեղափոխենք արաբական ձեռագրերի հավաքածուն։ Այս ձևով մենք կփոխանակենք մեր մշակույթները, քանի որ մշակույթը, երաժշտությունը, գրքերն առաջին հերթին կապում են ժողովուրդներին»։

Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, որն առաջին անգամ է Հայաստանում, նշել է.

«Շատ շնորհակալ ենք այս հրաշալի հրավերի համար, քանի որ մեզ լավագույն ձևով է ներկայացվել Հայաստանը։ Մենք իսկապես ոգևորված ենք լինել այստեղ, որտեղ մեզ ցուցադրում են արվեստի ու մշակույթի տարբեր ճյուղեր։ Շատ տպավորված ենք։

Մեր հայ գործընկերների առաջարկով ծրագրում ենք ցուցահանդեսների փոխանակում իրականացնել։ Կլինի ցուցահանդես մեր Ալ-Սաբահ հավաքածուից, ինչպես նաև ցանկանում ենք հյուրընկալել ցուցահանդես Հայաստանից: Շատ ակտիվ ծրագիր ենք մշակում: Կարծում եմ՝ հաջորդ տարի հնարավոր կլինի այն իրականացնել»։ Մշակութային շաբաթների շրջանակում երկու երկրները հնարավորություն կունենան ցուցադրել սեփական արվեստը, երաժշտությունը, խոհանոցը:

«Հայաստանը երկար ժամանակ է՝ մեր սրտում է։ Մենք ունենք շատ հայ ընկերներ, ովքեր բնակվում են Քուվեյթում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում և այլուր։ Մենք իսկապես սիրում և հարգում ենք նրանց։ Գալ նրանց հայրենի երկիր՝ ասես նույնն է, ինչ այցելել հին ընկերներին:

Հայաստանը շատ յուրահատուկ է։ Այն մի վայր է, որը պետք է բոլորի կողմից բացահայտվի։ Սա փոքր երկիր է, որն ունի ստեղծարարությամբ լի մարդիկ։ Նրանք հայտնի են երաժշտության, գրականության, արվեստի, նկարչության ոլորտներում։ Սա մեզ համար հնարավորություն է՝ նրանց ավելի մոտիկից ճանաչել, իսկ նրանց միջոցով մենք հասկանում ենք մեր սեփական մշակույթը»,– նշել է Քուվեյթի շեյխուհին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

18:30 04.07.2025

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...

BACK_TO_TOP