23:59 16.09.2019
Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը համացանցով հայտարարություն էր տարածել այն մասին, որ գյուղում խմելու ջրից թունավորման դեպքեր են գրանցվել, կան հիվանդանոցներ դիմած անձինք, որոնք մեղադրում են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որը անփութություն ու անտարբերություն է ցուցաբերում, չի վերացնում ջրագծերի վթարները:
Մարզի 80 տոկոս բնակավայրերին ջուր մատակարարող Ղազանչիում ջրագծերի ներքին ցանցի քայքայման պատճառով հաճախակի վթարներ են:
Տիկին Գոհարը խոսում է երկու ամսական իր երեխայի մասին: Երեք օր է, որ դուրս են գրվել հիվանդանոցից։ Երեխային բարձր ջերմությամբ տեղափոխել էին Գյումրի: Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» ախտորոշել էին, որ փորացավն ու բարձր ջերմությունը խմելու ջրից է:
«Ես երեխային ջուր խմեցրեցի, աղիքներում շանջու սկսվեց, լուծ, տարել եմ Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», ասացին, որ երեխան հենց ջրից աղիքային սեպսիս է ընկել: Հիմա երեխայիս սովորական մեր ջուրը չեմ խմցնե, խանութից առած ջուր կուդանք»,- ասում է փոքրիկի մայրիկը:
Երեխայից բացի, տան մյուս անդամների մոտ ևս նույն գանգատներն են եղել, բայց մեծահասակները հիվանդանոց չեն դիմել, ինքնաբուժությամբ են զբաղվել: Բայց շարունակում են նույն ջուրն օգտագործել: Ասում են՝ ծորակներից ամեն առավոտ անհայտ բաղադրության ու գույնի ջուր է գալիս:
«Գուգա դեմ կառնի կեղտը ծորակի դեմը, կհանենք, կմաքրենք, կդնենք տեղը: Հետո էլ վրեն շոր կկախենք, շորի մեջը գուգա կեղտը կհավաքվի, ոնց որ չամուռ էղնի»,- նկարագրում է Ղազանչիի բնակչուհիներից մեկը:
«Մամուռի նման կարմիր լորձ էդպես գուգա, հետո կմաքրվի»,- ասում է ղազանչեցի տանտիրուհիներից մյուսը:
Մի տնով չէ, որ կասկած ունենային, որ խնդիրը միայն իրենց ջրագծից է: Նույն վիճակն է նաև հարևան տներում։ 7 տարեկան Մանուշակին այսօր դպրոց չեն ուղարկել:
Մեկ շաբաթ է, որ Ղազանչիում դժգոհում են ջրից: Երբ հաճախակի են դարձել առողջական գանգատները, գյուղի վարչական ղեկավարն ահազանգել է «Վեոլիա ջուր» ընկերությանն ու մարզի համաճարակաբաններին: Երկու կառույցներից էլ եկել են գյուղ: Տների հոսող ջրից ու դիտահորերից նմուշառումներ են կատարել: Դրանից անցել է երեք օր, ուսումնասիրություններից դեռ պատասխան չկա:
«Մեր պրոբլեմն արդեն երկար տարիների պատմություն ունի: Ամբողջ տարին նորմալ ջրամատակարարում չունենք, քանի որ մեր գյուղի ներքին ցանցը շատ վատ վիճակում է, անընդհատ վթարներ են լինում, ահազանգում ենք, գալիս են փայտասեպեր խփում, գնում են, քանի որ կողքի մասն էլ վթարված է, մյուս տեղից է ջուրը դուրս տալիս»,- գյուղի ջրամատակարարման խնդիրները ներկայացնում է Ղազանչիի վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը:
«Խնդիրը եղել է 5-6 ընտանիքի հետ, երևի մի երկու ընտանիք էլ ավելի՝ մոտ 30-35 հոգի»,- բնակիչների առողջական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել գյուղի բուժքույր Նինա Պողոսյանը։
1961 թվականին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցը երբևէ չի նորացվել: Շարքից դուրս եկած, փտած խողովակներում էլ վթարներն են հաճախակի դարձել: «Վեոլիա ջուր» ընկերության բրիգադներն էլ, գյուղացիների պատմելով, վթարը վերացնելու փոխարեն, խողովակներին փայտե սեպեր են խփում ու հեռանում:
Շիրակի մարզի բնակավայրերի 80 տոկոսը սնուցվում է Ղազանչիի ջրով, բայց սառնորակ բնական աղբյուրներով հայտնի Ղազանչի գյուղում շուրջօրյա ջրամատակարարում չկա։ Ջրհավաք ջրամբար չունեն, իսկ եղած ջուրն էլ բնակիչներին է հասնում օրվա մեջ մի քանի ժամ։
Մի քանի դիտահորեր գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, որոնք մաշված խողովակների պատճառով ջրով են լցված, ինչ էլ նեխում է ու խողովակների վնասված հատվածներից անցնում է ջրագիծ:
«Վեոլիա ջուր» ընկերության բրիգադը հերթական վթարի վերացման համար նորից գյուղ էր եկել: Երկու օր առաջ ջրից վերցրած նմուշների հետազոտման պատասխանն էլ հետներն էին բերել, ըստ որի՝ Ղազանչիի ջուրը վտանգավոր չէ:
«Ընձի կթվա սխալ ինֆորմացիա է բոլորը: Ահազանգը ստացել ենք, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի աշխատակիցների հետ երկու օր համատեղ ջրի նմուշի անալիզներ ենք վերցրել, քլորի և բակ անալիզի, շեղումներ չկան»,- պարզաբանել է «Վեոլիա ջուր» ընկերության Արևմուտք ՏՏ-ի համակարգող ինժեներ Սարիբեկ Պեպանյանը։
Հետո պատասխանատուն ավելացնում է՝ բոլորը երևի մրգից կամ սննդից են թունավորվել: Ստացվում է, որ համագյուղացիները նույն միրգն ու սնունդ են օգտագործել։ Բայց նորից պատրաստվում էին նմուշառում կատարել, իսկ ներքին ցանցի վերանորոգումներ ջրմուղը գյուղին չի խոստանում:
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...
15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...