19:58 17.09.2019
Հայաստանից քաղաքացիների անկանոն միգրացիան շարունակվում է: Մարդիկ եվրոպական տարբեր երկրներում ապաստան են հայցում, բայց քչերին է հաջողվում փախստականի կարգավիճակ ստանալ ու հաստատվել: Վերջին շրջանում Հայաստանի շատ քաղաքացիների են արտաքսում, նրանց գերակշիռ մասը՝ Գերմանիայից: Ինչպես կրճատել Հայաստանից դեպի եվրոպական երկրներ ուղղվող անկանոն միգրացիայի հոսքերը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետները համոզված են, որ դա հնարավոր է մարդկանց իրազեկելու ճանապարհով: Թեման այսօր քննարկվել է Գյումրիում:
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից այլ երկրներ է արտագաղթել 1 մլն 700 հազար մարդ, նրանցից 1 մլն 200 հազարը՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, 150.000-ը՝ եվրոպական երկրներ․ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ներկայացրած տվյալներն են: Միգրանտների մեկնման դրդապատճառներն էլ նույնն են: Կենտրոնի միգրացիոն ծրագրերի ղեկավար Գագիկ Եգանյանի խոսքերով՝ ամեն 5 մեկնողից 4-ը աշխատանքի հետ կապված խնդիրներն է իր արտագաղթելու պատճառ նշում՝ կա՛մ աշխատատեղերի, կա՛մ բավարար վարձատրության բացակայություն, կա՛մ էլ բիզնեսով զբաղվելու խոչընդոտներ:
Կենտրոնի տնօրեն Արմեն Գալստյանն էլ ասում է, թե ամենավատն այն է, որ գնալուց առաջ մարդիկ վաճառում են իրենց ամբողջ ունեցվածքը, նման դեպքերը բազմաթիվ են, կորցնում, խզում են բոլոր կապերը, գնում են ու բավական երկար ժամանակ արտերկրում մնալուց հետո վերադարձը բավականին պրոբլեմային է դառնում:
Ապաստան հայցել կամ, ժողովրդի խոսքով ասած, «հանձնվել». ըստ փորձագետների, հենց այս բառի տակ էլ միգրանտները ինչ-որ պատրանք ու միֆ են պատկերացնում: Առանց իրազեկված լինելու, մտածում են, թե արտերկրում կան կազմակերպություններ, որոնք հոգ կտանեն իրենց մասին: «Հայկական Կարիտաս» կազմակերպության ներկայացուցիչ Տաթևիկ Բեժանյանը համոզված ասում է, որ կան մարդիկ, ովքեր գումար են աշխատում Հայաստանի քաղաքացիներին այլ երկրներ տանելու համար ու հենց նրանք էլ այդպես են ներկայացնում:
Բացի դրանից՝ արդեն գնացածները, ովքեր այնտեղ շատ վատ պայմաններում են ապրում, ամաչելով, որ Հայաստանում կտեսնեն իրենց վատ պայմանները, հարևանի, կամ մեկ այլ անձի շքեղ տան կամ ավտոմեքենայի կողքին լուսանկարվում են ու Հայաստան ուղարկում: Հարազատներն էլ, տեսնելով զարմանում են, թե տեսա՞ք ինչ եղավ, միանգամից հարստացավ: Բայց իրականությունն այլ է, օտար երկրում հայտնվելով՝ միգրանտը պետք է փաստաթղթերով ապացուցի, որ իր երկրում հալածանքի է ենթարկվում: Հիմնականում կեղծ փաստաթղթերով են մեկնում ու հետագայում լուրջ խնդիրների առջև հայտնվում ոչ միայն մեկնողները, այլև արտերկրում ծնված նրանց երեխաները:
Տաթևիկ Բեժանյանի խոսքերով, օրինակ, ունեն հայ ընտանիք, որ կեղծ փաստաթղթերով է մեկնել՝ ամուսինը ադրբեջանցու ազգանունով, կինը՝ հայի, ունեն երեխա ամուսնու կեղծ ազգանունով, ու նրան չեն կարողանում Հայաստան վերադարձնել: Փորձագետների հորդորն է, որ մեկնողները նման սխալներ չանեն, հիմա բոլոր կեղծիքները շատ արագ բացահայտվում են: Կան դեպքեր, երբ 20 տարի գտնվելով արտերկրում՝ արտաքսվել են: Ապաստանի հայցի մերժմամբ հետ ուղարկվածները Գերմանիայից են:
Այս տարվա 9 ամիսներին 977 մարդ Գերմանիայից արդեն արտաքսվել է: Պատճառը Եվրամիության երկրներում միգրացիոն քաղաքականության խստացումներն են, որոնք նաև պայմանավորված էին 2015 թվականին Սիրիայի հակամարտության հանգամանքով, երբ միգրանտների թիվը Եվրոպայում կրկնակի աճեց, հետո էլ Եվրոպական երկրներում, այդ թվում նաև Գերմանիայում։ Հայաստանն արդեն ապահով երկրների շարքին են դասում և միգրանտներից շատ քչերին են փախստականի կարգավիճակ շնորհում:
Գագիկ Եգանյանի խոսքերով՝ Եվրոպայում ապաստան հայցողների հազիվ 7․5 տոկոսին են կարգավիճակ տալիս, իսկ Գերմանիայում՝ 6.5 տոկոսին, այսինքն՝ 15 հանձնվողից միայն 1-ն է ստանում իր բաղձալի թուղթը՝ փախստականի կարգավիճակը: Եվրոպական երկրներում, անցած տարեվերջի տվյալներով, ավելի քան 10.000 Հայաստանի քաղաքացի սպասում էր իր ապաստանի հայցի քննարկմանը, որից ավելի քան 7000-ը՝ Գերմանիայում:
Ըստ պատասխանատուների՝ նրանցից հազիվ 7 տոկոսին ապաստան տրվի, մյուսները ուշ, թե շուտ վերադառնալու են, ու արդեն՝ հարկադիր: Պատասխանատուները նորից կոչ են անում մեկնողներին՝ չայրել վերջին կամուրջը՝ բնակարանը գնալուց առաջ չվաճառել ու միշտ հիշել, որ ուշ թե շուտ հետ են գալու: Բացի դրանից՝ նրանք, ովքեր արդեն արտերկրում են, ցանկալի է, որ ուղղորդված վերադառնան, ու իրենց կամքով, այդ դեպքում կկարողանան օգտվել միջազգային կազմակերպությունների աջակցման ծրագրերից: Իսկ պետությունը աջակցման մասին միակ օրենքի նախագիծը ներկայացնելու է կառավարություն, որով նախատեսվում է ժամանակավոր 6-ամսյա ապաստանի հարց լուծել այն վերադարձողների համար, որոնք Հայաստանում այլևս տուն չունեն:
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...