18:03 17.09.2019
Եկատերինբուրգում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը 1/8 եզրափակիչ մենամարտում մրցավարների տարաձայն որոշմամբ՝ 1-3 հաշվով պարտվեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Չավոն Կլարկին:
Այսպիսով, Հենրիկ Սարգսյանը դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/4 եզրափակչին մասնակցելու իրավունք են նվաճել Արթուր Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը և Արման Դարչինյանը:
Այսօր ավելի ուշ 1/8 եզրափակիչ մենամարտի համար ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...