Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

10:10 18.09.2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստինե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի ընթացակարգին համապատասխան՝ այս այցի և դրա ընթացքում իրականացված հանդիպումների նպատակը Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումն էր:

Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ նախարարության դիմումին արձագանքելու և կարծիքի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար: Փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը ողջույնի խոսքում ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների հետ կառավարության համագործակցության բարձր մակարդակը՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրոպայի խորհրդը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Մասնավորապես, փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և փոխնախարար Աննա Վարդապետյանը հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամների հարցերին ի պատասխան՝ ներկայացրել են դատավորների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվելիք իրավական ընթացակարգերը, ինչպես նաև նախագծերի փաթեթի տարբեր կարգավորումներին առնչվող մասնագիտական այլ հարցերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա մինչև գործողությունների ավարտը

19:26 06.05.2025

Եմենի հութիները կշարունակեն հարձակումները Իսրայելի վրա մինչև գործողությունների ավարտը

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մտադիր են շարունակել հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական բանակը չի դադարեցրել իր գործողությունները Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Եմենի ապստամբների կողմից ձեւավորված կառավարության հայտարարության մեջ։ «Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչպես է իսրայելական թշնամին ցեղասպանություն իրականացնում Գազայի հատվածում, և մենք չենք կարող աչք […] ...

Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին

19:16 06.05.2025

Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ ««Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի […] ...

Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէ

19:05 06.05.2025

Ռուսաստան-Բրազիլիա հանդիպումը անհավանական չէ

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը և Բրազիլաիյի ֆուտբոլի կոնֆեդերացիան բանակցում են աշնանն ընկերական խաղ անցկացնելու հարցի շուրջ, գրում է UOL-ը: Համաձայնության հասնելու դեպքում հանդիպումը կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին: Միայն այդ ամիսներին բրազիլացիների օրացույցում ազատ օրեր կան ընկերական խաղեր անցկացնելու համար: Ռուսաստանը ցանկանում է, որ խաղը կայանա իր տարածքում: Նախկինում Բրազիլիան ու Ռուսաստանը հանդիպել են 6 անգամ։ Ռուսները […] ...

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց

19:00 06.05.2025

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց

Մայիսի 5-ին իրականացված հակակարկտային ներգործության արդյունքները․ ընդամենը 87 բնակավայրերի գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 18 ամպ, կատարվել է 106049 կրակոց 2025 թվականի մայիսի 5-ին ժամը 13:38-ից 14:54-ը Արմավիրի մարզի «Հայհիդրոմետ»-ի Վանանդ, Տալվորիկ, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Ակնալիճ բնակավայրերի համայնքային Վանանդ, Երվանդաշատ, Բագարան, Արտամետ, Արգավանդ, Այգեշատ(Արմ), Տանձուտ, Արմավիր, Եղեգնուտ, Արտաշար, Արշալույս բնակավայրերի […] ...

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ

18:50 06.05.2025

19 և 16 տարի ժամկետով ազատազրկում՝ սպանություններ կատարած 2 անձի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ […] ...

Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղին

18:38 06.05.2025

Էնրիկեն հաստատել է, որ Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ ՉԼ պատասխան խաղին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն մասնակցելու է «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի պատասխան մրցավեճին, հաղորդում է Goal.com-ը: «Ուսմանը 2 օր անընդմեջ մասնակցել է մարզումներին: Նա պատրաստ կլինի խաղին»,- ասել է իսպանացին: Դեմբելեն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Լիգա 1-ի 32-րդ տուրի «Ստրասբուրի» դեմ հանդիպմանը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում ՊՍԺ-ն Լոնդոնում հաղթել է […] ...

BACK_TO_TOP