20:13 18.09.2019
Թաիլանդական Պատտայա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Տոկիո-2020-ի համար վարկանիշային այս ստուգատեսում Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա՝ 7 տղա և 2 աղջիկ: Այս գիշեր մեր աղջիկների հավաքականը կմեկնի Կիև, որտեղ նրանց կմիանա Հայաստանի տղաների հավաքականը: Այնուհետ մեր միասնական հավաքականը կմեկնի Թաիլանդ:
Մեր ծանրորդները պայքարը կսկսեն սեպտեմբերի 21-ից: Առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա հանդես կգա B խմբում: Յայլյանի մրցումների մեկնարկը Երևանի ժամանակով 09:00-ին է:
Սեպտեմբերի 22-ին մրցահարթակ դուրս կգա 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Մրցումների սկիզբը՝ Երևանի ժամանակով 14:55-ին է
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի միանգամից 2 ծանրորդ դուրս կգա մրցահարթակ: 89 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցումները կսկսվեն Երևանի ժամանակով 17:25-ին։
Սեպտեմբերի 25-ին պայքարի մեջ կներգրավվի 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Մեկնարկը 17:25-ին է: Նույն օրը աղջիկների 87 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա նաև Տաթև Հակոբյանը՝ (A խումբ): Մեկնարկը՝ 14:55-ին:
Սեպտեմբերի 26-ին մրցահարթակ դուրս կգա 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Մեկնարկը՝ 14:55-ին։
Մրցումային վերջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, +109 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Մեկնարկը՝ 12:55-ին:
16:06 17.08.2025
Արձակուրդից վերադարձանք Երևան. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արձակուրդից: «Արձակուրդից վերադարձանք Երևան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...
14:57 17.08.2025
Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...
14:40 17.08.2025
Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...
14:22 17.08.2025
Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ ԲաղայիԻրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...
13:57 17.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...