Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը

10:51 19.09.2019

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։ Նրանք բավական ժամանակ են ծախսել նաև առցանց-խանութների տեսականին ուսումնասիրելու համար (9,22%)։ Թերևս, հայաստանցի երեխաների համեմատաբար տարածված միակ ակտիվությունը, որը կարող է նրանց ծնողների տագնապի պատճառ դառնալ, դարձել է «Զենք» թեմատիկայով վեբ-հարթակների այցելությունը (7,84%)։ Իսկ ահա այլ անհարիր՝ էրոտիկայի և պոռնկագրության, ալկոհոլի և թմրամիջոցների, բռնության և մոլախաղերի տիպի թեմաներով երեխաները շատ ավելի քիչ են հետաքրքրվել։
Վերլուծելով աշխարհով մեկ երեխաների անանուն դարձրած որոնողական հարցումները՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այս ամառ նրանք ամենից հաճախ փնտրել են ֆիլմեր և սերիալներ՝ որոնողական համակարգերում  բոլոր հարցումների 22%-ը։ Մեծամասամբ երեխաները հետաքրքվել են Սարդ-մարդու մասին ֆիլմով։ Նրանց ուշադրությունը նաև սևեռվել է Ալլադինի դիսնեյյան էկրանավորմանը և Ջոն Ուիքի մասին մարտաֆիլմի երրորդ մասին։
Ինչ վերաբերում է սերիալներին, ապա Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, պատանի օգտատերերն ամենից հաճախ փնտրել են Netflix-ի «Շատ տարօրինակ գործերի» նոր խաղաշրջանը։ Ընդ որում, նրանց հետաքրքրել է ոչ միայն հենց սերիալը, այլև երիտասարդ դերասանների մասին տեղեկատվությունը, որոնցից շատերը նրանց հասակակիցներն են։ Երեխաների շրջանում ժողովրդականության առումով երկրորդ տեղում է HBO-ի «Չեռնոբիլ» սերիալը։ Հետաքրքրական է, որ այս սերիալի հաջողության ֆոնին երեխաներն սկսել են հետաքրքվել ճառագայթումով և դրա հետ կապված ամեն ինչով. որոնողական հարցումներում հայտնվել են «ռադիոակտիվ», «ռադոն» և այլ նման բառեր, որոնք նախկինում չէին հայտնվում նույնիսկ տասը հազար առավել տարածվածների թվում։
Ըստ ամենայնի, ամռանը երեխաներն ունենում են առցանց-խանութներ այցելելու ավելի շատ ժամանակ։ Ինչպես վկայում է «Կասպերսկի» ընկերության համաշխարհային վիճակագրությունը, տարվա ընթացքում «Էլեկտրոնային առևտուր» կատեգորիային միջին հաշվով բաժին է ընկել որոնողական հարցումների 9%-ը, իսկ ամռանն այդ ցուցանիշն աճել է մինչև գրեթե 13%։
Շոփինգի հետ կապված ամենատարածված հարցումներ են դարձել Amazon-ը, eBay-ը և AliExpress-ը։ Հագուստի և կոշիկի բրենդերից երեխաներին ամենաշատը հետաքրքրել են Vans-ը, Gucci-ն, Zara-ն, H&M-ը, Off-White-ը և Balenciaga-ն։ Տեխնիկայի պարագայում էլ նրանց հետաքրքրել է Apple-ի և Samsung-ի արտադրանքը։
Այս տարվա արդյունքներով հետաքրքրական միտումներից մեկն է դարձել երեխաների մեծ ուշադրությունը ցանցում գաղտնիության և անանունության թեմային. նրանց ամենատարածված որոնողական հարցումների թվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են Proxy-ն և Tor-ը։ Փորձագետները նշում են, որ այդ թեմայի նկատմամբ պատանի օգտատերերի հետաքրքրությունն, ընդհանուր առմամբ, աճում է, թեև՝ բավական դանդաղ։
«Երեխաները շատ լավ տեղեկացված են այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Այս ամռան աղմուկ հանած շատ համացանցային իրադարձություններ նրանց ուշադրությունից զերծ չեն մնացել։ Օրինակ՝ Roblox խաղի 100 միլիոն օգտատերերի մեծամասնությունը երեխաներն են։ Իսկ TikTok սոցիալական ցանցի արշալույսին դրա հիմնական օգտատերերն են եղել հենց դպրոցականները, և արդեն հետո նրանց են միացել մեծահասակաները- պատմում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP