20:00 19.09.2019
Հանրապետության համայնքների ղեկավարներն ինչքանով են թափանցիկ և հրապարակային աշխատում, արդյո՞ք կատարում են տեղական ինքնակառավարման և տեղեկատվության ազատության մասին օրենքներով սահմանված պարտավորությունները: Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 4 տարի ուսումնասիրություններ է կատարել համայնքներում, որոնց արդյունքներն այսօր ներկայացվել են նախնական զեկույցով:
Հանրապետության 502 համայնքներից միայն 216-ի, այսինքն՝ 44 տոկոսի ղեկավարներն են տեղեկություններ տրամադրել համայնքային բյուջեների, հաստիքացուցակների, ավագանու գործունեության մասին:
Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի որակն ու մակարդակը վերջին տարիներին փոխվել է 2003, 2004 թվականների համեմատ: Մշտադիտարկման արդյունքները դա են ցույց տալիս: Զեկույցի հեղինակ Լևոն Բարսեղյանը նշում է՝ 15 տարի առաջ համայնքապետների հազիվ 10-15 տոկոսն էր տեղեկատվություն տրամադրում: Մյուսներն ասում էին, թե պարտավորված չեն:
Հիմա քիչ են հաշվետու լինելուց խուսափողները: Մյուս խնդիրը հիմնականում գյուղական համայնքներում ավագանիների անգործունյա վիճակն է: Ավագանու նիստեր կա՛մ չեն գումարվում, կա՛մ էլ ավագանու անդամները համայնքներում նստավայր չունեն:
Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ այցելել են հանրապետության մի շարք համայնքներ, ցույց են տվել ավագանու նստավայրերը, բայց 1 համայնքում, օրինակ, 3 ժամ սենյակի բանալին փնտրելուց հետո այն բացել են ու տեսել, որ 3-4 տարի այնտեղ ելումուտ չի եղել: Համայնքի ղեկավարն ասել է, թե ինքը սենյակ տրամադրել է, բայց ավագանին չի գալիս:
Համայնքային մեծ ու փոքր, կարևոր ու լուրջ խնդիրների շուրջ հանրային լսումներ չեն անցկացվում: Օրինակ՝ բյուջեների, համայնքի հնգամյա զարգացման ծրագրերի դեպքում հանրային քննարկումները օրենքով են պարտադիր: Բայց չեն անցկացնում, ըստ Լևոն Բարսեղյանի, չեն էլ պատժվում, դրա համար քաղաքական պատասխանատվություն էլ չեն կրում: Հետո գալիս է ընտրությունների ժամանակը, մեծ խոստումներ են տալիս ու նորից վերընտրվում:
Ըստ բանախոսի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող օրենսդրական բարեփոխումների կարիք կա 3 ուղղություններով՝ ընտրություններ, տեղական ինքնակառավարում և ֆինանսավորում: Համայնքների ֆինանսավորման համար համահարթեցման նոր բանաձևի ընդունում է պետք, ինչը թույլ կտա ֆինանսական հոսքերը հավասար բաշխել Երևանում և մարզերում: Հիմա հանրապետության բոլոր համայնքների բյուջեների 68 տոկոսը Երևանինն է, մյուս 32 տոկոսը մնացած համայնքներինը, ու նաև դա է պատճառը, որ Երևանում կարող են մանկապարտեզներն անվճար լինել ու ոչ մի անկյունում առանց ասֆալտի կամ առանց լուսավորության ճանապարհ չլինի:
Համայնքների անհամաչափ զարգացման հետևանքներից են նաև անհավասար կրթապայմաններն ու որակը: Գյուղերի համեմատ, լավ կրթություն են ստանում քաղաքների երեխաները, իսկ քաղաքների երեխաներից ավելի լավը՝ մայրաքաղաքի երեխաները:
Ըստ Լևոն Բարսեղյանի՝ դեռ 15 տարի ունենալու ենք երիտասարդների մի խումբ, որոնք լինելու են բարձր վճարվող՝ գրասենյակների, բանկերի աշխատողներ ու մի խումբ էլ սևագործ բանվորների, կթվորուհիների, հովիվների: Ու դա այդպես է, որովհետև երեխայի բախտն այդպես է բացվել, ինքը գյուղում էր ծնվել, որտեղ մանկապարտեզ չկար, դպրոցն 8-ամյա էր, ու այս ամենը ձևավորվել է նախորդ տարիներին:
Մշտադիտարկման արդյունքում կազմված նախնական զեկույցը շտկումներով կներկայացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Խնդիրների կարգավորման օրենսդրական նախագծեր դեռևս չկան, բայց գերատեսչություններին արդեն համապատասխան ծրագրեր ներկայացվել են:
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...