Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+11.09 oC

Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

18:27 19.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ՝ ծնված 1991 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր ծանոթի ավտոմեքենայով գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման: Տեսելնելով, որ վերջինս իրենց է մոտենում, իր պայուսակում պահվող որսորդական հրացանից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել 27-ամյա երիտասարդի ուղղությամբ և դիմել փախուստի:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչներ են: Նրանցից մեկը՝ ավտոմեքենայի վարորդը, հայտնաբերվել և ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող գործիքը՝ որսորդական հրացանը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է որսորդական հրացանից կրակված երեք պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

08:11 06.05.2025

ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասին

Սենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

23:59 05.05.2025

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

23:57 05.05.2025

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

BACK_TO_TOP