Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել․ «Փաստ»

10:43 20.09.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս:

Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների տեսանկյունից, դրանք բարձրացե՞լ են, թե՞ նվազել և որո՞նք են գների տատանման պատճառները:

«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնն անդրադարձել է այս հարցին, վերլուծել է մայրաքաղաքի բնակարանների շուկայական միջին գների դինամիկան, մասնավորապես՝ համադրելով 2018-2019 թվականների առաջին կիսամյակների տվյալները, իսկ վերլուծության արդյունքները տրամադրել է «Փաստ» օրաթերթին:

Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով:

«Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս:

ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով:

Սա նշանակում է, որ հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը և գների թանկացումը հանգեցրել են ավելի քիչ քանակությամբ, բայց ավելի թանկ բնակարանների ձեռքբերման:

Մյուս կողմից, քանի որ ոչ միայն պետական, այլև ոչ պետական սեկտորի աշխատողների պարագայում ևս եկամտային հարկը կարող է արդեն ուղղվել միայն առաջնային շուկայից բնակարանների գնման նպատակով վարկերի մարմանը, ապա կարելի է ենթադրել, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվել հենց առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից-խմբ.):

Հետևաբար՝ միջնաժամկետ հատվածում հնարավոր է, որ գների աճը հանգեցնի բնակարանների պահանջարկի կրճատմանը՝ հատկապես երկրորդային շուկայում:

Ավելի պարզ ասած՝ բնակարանների թանկացումը կարելի է պայմանավորել եկամտային հարկի վերադարձի օրենքի կիրարկմամբ՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի աշխատողների համար, երբ նրանք ձեռք են բերում բնակարան առաջնային շուկայից (նորակառույց շենքում), ինչպես նաև հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների բարելավմամբ:

Վերոնշյալն էլ իր հերթին նպաստում է նորակառույցներում ավելի թանկ գներով բնակարանների ձեռքբերմանը: Հետևաբար, գների բարձրացումը պայմանավորված է հիփոթեքային վարկով ձեռք բերված նորակառույց շենքերի բնակարանների գներով, որն էլ տարածվել է ամբողջ շուկայի վրա»,-ասված է վերլուծության մեջ:

Կենտրոնից պարզաբանում են՝ ստացվում է, որ բնակարանների գների աճը բացասաբար է անդրադարձել բնակարանների պահանջարկի վրա, ինչի հետևանքով առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թվականի 1-ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել է 5,3 տոկոսով:

Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում պետությունը կարո՞ղ է կարգավորել շուկան և զսպել բնակարանների գների բարձրացումը: Հակառակ դեպքում ստացվում է, որ վարկավորման պայմանները բարելավվում են, իսկ մյուս կողմից բնակարանների գները՝ թանկանում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP