14:15 20.09.2019
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեհաստանում հիմնադրվել է հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն:
Գեղեցիկ և աննկարագրելի զգացողություններ է տեսնել տևական ջանքերի իրական արդյունքները։ Լեհաստանի Կրակով քաղաքում հիմնադրվել է Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոն, որի բացումը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։
2015թ. ապրիլի 27-ին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Կրակովի Յագելոնյան համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վոյչեխ Նովակի հետ, հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Կրակովի Յագելոնյան համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու հարցը։
2015թ. հունիսի 12-ին տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի աշխատանքային հանդիպումը Կրակովի Յագելոնյան համալսարանի ուսումնական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Անջեյ Մանիայի, Յագելոնյան համալսարանի Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոկտոր Անջեյ Դուդեկի, Յագելոնյան համալսարանի թանգարանի տնօրեն, հայագետ պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի հետ՝ Երևանի պետական համալսարանի ժամանած պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Կրակովի Յագելոնյան համալսարանում Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրման հնարավորություններն ու հեռանկարները:
2018թ. մայիսի 19-ին տեղի է ունեցել Հայագիտության նվիրված քննարկում Վարշավայում։ Վարշավայի գյուղատնտեսության կենտրոնական գրադարանում տեղի ունեցած՝ Լեհաստանի հայերի երրորդ համաժողովի շրջանակներում, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Լեհաստանում հայագիտությանը նվիրված հարցերի քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Լեհաստանի՝ Վարշավայի, Կրակովի, Պոզնանի, Սլուպսկի համալսարանների դասախոսներ և հետազոտող գիտնականներ, հայագիտության, հայ-լեհական հարաբերություններով հարցերով զբաղվող մի շարք գիտնականներ։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն հիմնելու և խնդրով զբաղվող բոլոր գիտակների ջանքերը մեկտեղելուն և համադրելուն վերաբերող հարցեր։
2019թ․ սեպտեմբերի 21-ին Կրակովի Յագելոնյան համալսարանում տեղի կունենա Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը հիմնադրվել և ֆինանսավորվելու է Լեհաստանի գիտության նախարարության կողմից և հանդիսանալու է Լեհաստանի Արվեստների և գիտությունների ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալությանՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...
12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...