14:05 20.09.2019
Սեպտեմբերի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ: Հանդիպման սկզբում խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատավորներին ներկայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մկրտչյանին:
Ներկայացվել են դատական իշխանության առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը: Մասնավորապես շեշտվել է, որ որևէ խնդիր չի լուծվելու դռնփակ կամ գաղտնի ռեժիմով, եթե այն օրենքով նախատեսված չէ դռնփակ իրականացնել, լուծվելու է նյութատեխնիկական ապահովվածության հարցը, նորացվելու է համակարգչային տեխնիկան, ընթացքի մեջ են «Դատակենտրոն» ծրագրի ներդրման աշխատանքները: Նշվել է, որ կամավորության սկզբունքով դատավորների սեփական ավտոմեքենաների համար կտրամադրվեն ծառայողական պետհամարանիշներ: Դատավորների հետ տեղի է ունեցել կառուցողական, բաց և անմիջական հարցուպատասխան:
Դատավորներ Կարինե Պետրոսյանի, Լիզա Գրիգորյանի, Հովհաննես Շահնազարյանի, Արթուր Ստեփանյանի հնչեցրած հարցադրումները վերաբերում էին օրենսդրական փոփոխություններին, կարգապահական վարույթների հարուցմանը, գործերի բաշխման համակարգին, դատական ծառայողների աշխատավարձերին և այլ կարևոր խնդիրների: Խորհրդի նախագահը և անդամներն իրենց հերթին նկատել են, որ բարձրացված հարցերը օրակարգային են, և դրանց մի մասի վերաբերյալ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվել, մի շարք հարցեր էլ ուսումնասիրման փուլում են:
Քննարկվող խնդիրների վերաբերյալ արդյունավետ լուծման առաջարկներ են ներկայացել դատավորներ Երեմ Եսոյանը և Դավիթ Բալայանը: Դատավորի նկատմամբ հանրային բացասական ընկալումների և կարծիքի իր մտահոգությունների կապակցությամբ սուր ելույթով հանդես է եկել դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Մեսրոպ Մակյանը և Գրիգոր Բեքմեզյանն իրենց հերթին փաստել են, որ Խորհուրդը պատրաստակամ է դատավորների հետ ամենօրյա ռեժիմով աշխատելու համար և վստահեցրին, որ առաջիկայում ականատես կլինեն դրական տեղաշարժերի:
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...