Դատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Դատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին

14:11 20.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ հրավիրվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի, դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների, ինչպես նաև Դատախազության նոր կանոնադրության նախագծերը:

Նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լիազորությունների առավելագույնս արդյունավետ իրականացման համատեքստում դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթների հստակեցման, ըստ հանցատեսակների դատախազության ստորաբաժանումների մասնագիտացումն առավելագույնս խորացնելու անհրաժեշտությամբ։ Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ վերջինիս էական նշանակություն է տրվում նաև դատախազության՝ որպես պետական մարմնի գործունեությանը վերաբերող միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերում:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախատեսվող փոփոխությունների նպատակներն ու խնդիրները ներկայացնելիս շեշտել է, որ ՀՀ գլխավոր դատախազության խնդիրը ոչ միայն զուտ վերահսկողական գործառույթներ իրականացնելն է, այլ առաջին հերթին, հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքականության իրականացման ապահովումը:

Գլխավոր դատախազը նշել է, որ դատավարական գործառույթներին զուգահեռ դատախազների մասնագիտացումը նաև ըստ հանցատեսակների իրականացնելու սկզբունքը թույլ կտա առավելագույնս խորացնել կոնկրետ հանցատեսակների քննության վերաբերյալ դատախազների հմտությունները, վերհանել խնդիրները, սահմանել զարգացման ուղենիշներ:

Հանրապետությունում հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է առանձին հանցատեսակների աճի տենդենցների, բացահայտման, նախականխման աշխատանքների բարելավման անհրաժեշտության մասին: Մինչդեռ ներկայումս, հատկապես ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում, ՀՀ գլխավոր դատախազության ստորաբաժանումների կառուցվածքային նկարագրի հիմքում դրված սկզբունքները լիարժեք հնարավորություն չեն տալիս իրականացնել կոնկրետ հանցատեսակներով տեղեկատվության կուտակում, վերլուծություն այն դեպքում, երբ վերջինս հանցավորության շարժընթացի և աճի տենդենցների բացահայտման, օրինաչափությունների վերհանման, խնդիրների լուծման կարևորագույն նախապայմաններից է:

Նիստին մասնակցող Կոլեգիայի անդամները ևս կարևորել են առաջարկվող փոփոխությունները: Նրանց կողմից նշվել է, որ ըստ հանցատեսակների աշխատանքի բաժանումը կնպաստի վարույթի ողջ ընթացքում դատախազության, քրեական հետապնդման բոլոր մարմինների միասնական մոտեցումների գործադրմանը:

Կոլեգիան հավանություն է տվել գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների նոր ցանկին և նոր կանոնադրությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

09:31 09.07.2025

Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվել

Գվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

09:15 09.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

09:00 09.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։  Վարորդը և ուղևորը […] ...

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

BACK_TO_TOP