19:54 20.09.2019
Սեպտեմբերի 21-ին համապետական տոնի անցկացման կենտրոնը լինելու է Գյումրին: Հայաստանի Անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն այսօր ավարտված կլինեն: Գյումրու բոլոր թաղամասերում, այգիներում ու փողոցներում այդ օրը կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ կլինեն հանրային լսումներ, ցուցահանդեսներ, կբացվեն տարբեր մարզերը ներկայացնող տաղավարներ: Տոնակատարությունների մեկնարկը կտրվի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությամբ և պաշտոնական ընդունելությամբ:
Բոլոր միջոցառումները կազմակերպել և իրականացնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը: Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների համար ծախսվելու է 220 միլիոն դրամ։
Սեպտեմբերի 21-ին մեքենաների մեծ հոսք է սպասվում Գյումրի: Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները միայն կենտրոնական փողոցներում չեն, քաղաքի տարբեր հատվածներ տոնական տեսքի են բերվում ՝ տոնը խորհրդանշող պաստառները, որոնք թեև իրենց դիզայնով ու ոճով ճիշտ տողադարձումներով տեղադրվել են կենտրոնական փողոցներում, տոնի կարևոր ատրիբուտներն իրենց տեղերում են, եռագույն դրոշներ են գրեթե բոլոր փողոցներում:
Մշակութային այս կառույցներում նախատեսված են հանրային քննարկումներ՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ: Միջոցառումները միայն քաղաքի կենտրոնում չեն, հազարավոր հյուրերի ընդունելու, նրանց անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տարածքները մաքուր պահելու հարցերը ևս կարգավորվում են: Կոմունալ ծառայությունը շարժական նոր աղբարկղեր է ձեռք բերել, դրանք համարակալված ու պատրաստ են այսօր երեկոյան հատկացված տարածքներում տեղադրելու համար, բիոզուգարանների հարցը ևս լուծված է:
Այդ օրը Գյումրու մի շարք փողոցներ փակ են լինելու մինչև կեսգիշեր: Սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7-ից փակ կլինեն կենտրոնական հրապարակին հարող բոլոր՝ Շահումյան, Ջիվանի, Սպանդարյան, Հաղթանակի պողոտա, Սայաթ-Նովա փողոցները: Երթուղիների փոփոխությունն արդեն մշակվել է: Գյումրի գալու համար, բացի ավտոտրանսպորտից, այդ օրը այլ ռեժիմով կաշխատի երկաթուղին, Երևան-Գյումրի հակառակ ուղղությամբ 4 գնացք է աշխատելու մինչև ժամը 24:00-ը: Երկաթգծի կայարանից ավտոբուսներով հյուրերի տեղափոխումը միջոցառումների վայր քաղաքապետարանը կազմակերպում է, անվճար տրանսպորտ քաղաքի ծայրամասային թաղամասերի ապրողների համար կտրամադրվի արդեն կենտրոնական հրապարակի համերգից հետո՝ կեսգիշերին:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...
13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալությանՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...
12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...