20:00 20.09.2019
630 մլն դրամ Շիրակի մարզում ընդհանուրը 33 կմ ճանապարհ նորոգելու համար: Սա պետական բյուջեով այս տարի միջպետական ու համայնքային նշանակության ճանապարհների ընթացիկ և հիմնանորոգումներին հատկացված գումարն է։ Շիրակի մարզպետարանը կառավարություն էր ներկայացրել հրատապ հիմնանորոգման ենթակա ճանապարհների ցանկը: Հաստատված ծրագրում դրանք են ընդգրկվել: Այժմ այն ճանապարհահատվածներում են աշխատանքները, որոնք տասնյակ տարիներ միայն փոսային լցումներ կամ խճապատումների միջոցով պահվել են անցանելի: Կապս-Ամասիա, Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն համայնքային, իսկ Գյումրի-Վանաձոր միջպետական նշանակության ճանապարհներին նորոգումներ են:
Գյումրի-Վանաձորը դեպի Վրաստան տանող երկրորդ միջպետական մայրուղին է: Շինաշխատանքները կատարվում են Գյումրի-Սպիտակ 10 կմ հատվածում, որը մինչև փոսալցումներով պահպանելն անարդյունավետ աշխատանք էր: Միջպետական նշանակության ճանապարհը հայտնվել էր վատ վիճակում, սպասարկող ընկերությունների համար, հատկապես ձմռանը, դարձել գլխացավանք: Հիմա այն ասֆալտապատ ճանապարհ է լինելու:
Շինաշխատանքներից հետո վստահ են, որ սպասարկող ընկերությունն էլ, վարորդներն էլ ճանապարհից չեն դժգոհի: Կարկատաններով միջպետական ճանապարհը չեն ունենա:
Այն, ինչ անում են, կոչվում է միջին նորոգում: 10 կմ երկարության ճանապարհի հին ասֆալտաշերտը տեղ-տեղ հեռացրել են, հետո նոր՝ ամբողջ երկարությամբ սկսել ասֆալտապատումը: Գյումրի-Վանաձոր ճանապարհի գործը շինընկերությունները բաժանել են իրար մեջ:
Գյումրի-Սպիտակ հատվածը մեկ շինընկերություն է անում, դրանից հետո՝ մինչև Վանաձոր՝ այլ ընկերություն, բայց երկուսն էլ Լոռու մարզի շինկազմակերպություն են: Ճանապարհին բազմաֆունկցիոնալ տեխնիկա է աշխատում, 5 սմ հաստության ասֆալտաշերտը հարթեցնելուց բացի, նաև ամրություն է հաղորդում: Ասֆալտի որակը գնահատում են լաբորատոր ստուգումները, տեղում էլ հսկողություն կատարում են մասնագետները: Ի դեպ, ասֆալտի ջերմաչափումներ էլ են անում: Մինչև գետնի մակերևույթ հասնելը ջերմություն են ստուգում:
Շինաշխատանքների ժամանակ ճանապարհը դառնում է միակողմանի երթևեկելի: Մի քիչ դժվարացնում է շինարարի գործը, բայց այլընտրանք կամ շրջանցիկ ճանապարհ չունեն: Բացի Գյումրի-Վանաձորից, մարզի նորոգվող ճանապարհների ցանկում ընդգրկված մյուս հատվածների շինարարությունը ևս ընթացքի մեջ է: Մի մասի ավարտի ժամկետները մեկ ամսից է, կան ճանապարհներ, որոնք կմնան անավարտ՝ կախված հիմնանորոգումների ծավալներից և մարզին բնորոշ եղանակային պայմաններից:
12:35 09.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: […] ...
12:26 09.07.2025
Եվրահանձնաժողովը հրապարակել է Ուկրաինայի անդամակցությանը ամենաշատը աջակցող ԵՄ երկրների ցանկըՈւկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը ամենաշատը աջակցում են Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրները։ Ուկրաինայում անդամակցության մեծ հույս կա։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ «Մենք հենց նոր հարցում անցկացրեցինք այն մասին, թե ինչպես են անդամ պետությունները աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և Ուկրաինան 14 անդամ պետությունների շարքում ամենատարածված թեկնածու երկիրն է», – […] ...
12:18 09.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...