Մի քիչ հոգի պետք է դնեն անկախ ու ազատ լինելու համար. Արամ Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Մի քիչ հոգի պետք է դնեն անկախ ու ազատ լինելու համար. Արամ Մանուկյան

11:27 21.09.2019

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը Գյումրիում է՝ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  միջոցառումներին մասնակցելու համար:

Նա շնորհավորել է հայ ժողովրդին և խոսել անկախության արժեքների մասին:

«Մի քիչ հոգի պետք է դնեն անկախ ու ազատ լինելու համար, փա՛ռք Աստծո, մեր ժողովուրդը ունի, մեր ժողովրդի մեջ երբեք չի մարել, չի խամրել այդ զգացողությունը: Եղել է 600 տարի ընդմիջում, բայց դա չի խանգարել, չի խոչընդոտել, չի կաշանդել, չի սպանել այդ անկախության ձգտումը, այստեղ պետք է նաև Աստծուն շնորհակալություն ասենք, որովհետև կա նախախնամության հարց, կա ճակատագրի հարց, կա բախտի հարց: Դու կարող ես լինել ազատատենչ, էնքան ազատատենչ մարդիկ ու ազգեր կան հիմա, բայց բախտը չի ժպտացել, 90թ-ին մեզ բախտը ժպտաց», – ասաց Արամ Մանուկյանը:

Նա նաև հավելեց՝ Անկախությունը ճանապարհ է դեպի ազատություն: Անկախությունը գործիք է ազատ լինելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:35 09.07.2025

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

15:23 09.07.2025

49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

15:15 09.07.2025

ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

15:07 09.07.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...

SHANTNEWS

15:00 09.07.2025

SHANTNEWS

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է.  Ժաննա Անդրեասյան

14:57 09.07.2025

Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...

BACK_TO_TOP