11:57 21.09.2019
«Ինչպե՞ս կարելի է գնահատել անկախության կարևորությունը, չենք կարող այնպես, ինչպես չենք կարող խոսել թթվածնի, ջրի կարևորության մասին մեր կյանքում: Բացարձակ արժեք է, որը տրվել է զոհողություններիչ գնով, որը կորցնելու իրավունք չունենք»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը::
Լրագրողները նրան ուղղել են նաև այլ հարցեր, հետաքրքրվել ՍԴ նախագահի հրաժարականի վերաբերյալ նախագծով, որի մասին Միրզոյանն ասել է.
«Այստեղ հակասական բան կա, մի կողմից ռացիոնալ է թվում և ողջամիտ որևէ գործընթաց սկսելիս հաշվարկել հնարավոր զարգացումները, մյուս կողմից կարևոր է դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական միակ ինստիտուտ պիտի իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ի շուրջ: Այն, որ հանրությունն իր ՍԴ-ին չի վստահում, մեծ խնդիր է, իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Բացի գրված օրենքներից, կա դրանց ոգին, օրենքների փիլիսոփայությունը, երբ ժողովուրդը որոշել է ստեղծել անկախ պետականություն, նաև որոշել է, որ այս մարմինը պետք է անի սա, և գրել է Սահմանադրությունում, և երբ չկա այլևս վստահությունը, պետք է փոփոխությունների ենթարկվի»:
Լրագրողների այն հարցին, թե շատերը դա գնահատում են որպես ճնշում, պատասխանել է.
«Մենք մեկուկես տարվա ընթացքում հնարավորություններ ունեինք ոչ օրինական ճնշում գործադրել, բայց չենք արել:
Ինչ վերաբերում է «Իմ քայլի» շուրջ տարածվող խոսակցություններին, թե մի մասը հեռանում է, պատասխանել է.
«Չնեղանաք, երբեմն ձեր գործընկերներից որևէ մեկը միտք է երևակայում, հանձնում է գրչին, հանրությանը, հետո մյուսը հղում է անում ու մի շրջապտույտ հետո մի պատկեր ենք տեսնում, որ որևէ իրականության հետ կապ չունի»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության16:11 09.07.2025
Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման որևէ տարբերակԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...
16:00 09.07.2025
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:23 09.07.2025
49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 5-ին Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդը բաժին է ներկայացել 2 ատրճանակ և տարբեր հրազենների 716 փամփուշտ: Հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Իսկ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքն այդ ուղղությամբ հետևողականորեն շարունակվում է: ...