13:43 21.09.2019
«Մենք խնդիր ունենք անընդհատ կերտել նոր հերոսներ. Հայաստանում միշտ եղել է այդ հարցը՝ ո՞վ է հերոսը Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները»,- սեպտեմբերի 21-ին Գյումրիում «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց՝ այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում, աներկբա է, որ առաջին և ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր Զինված ուժերը, մեր գեներալները:
«Աներկբա է, որ մեր ժամանակների և բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստը և մշակույթը ստեղծած մարդիկ, մեր գիտնականները, մեր բազմաթիվ պետական և քաղաքական գործիչներ, բայց նոր Հայաստանում, նոր Հայաստանի կերպարը ամբողջացնելու համար հարկավոր էր նաև հերոսական այդ համայնապատկերին ևս մի կարևոր շտրիխ ավելացնել, դա աշխատող և արարող մարդու կերպարն է: Մարդիկ են, ովքեր կարող են համարձակություն ցուցաբերել՝ տնօրինել իրենց ճակատագիրը. մարդիկ, որ համարձակություն ունեն իրենց ձեռքը վերցնել իրենց և հայրենիքի ճակատագրի ղեկը, մարդիկ, որ չեն սպասում որևէ մեկից որևէ բան ստանալ, մարդիկ, ովքեր պատրաստ են տալ, կիսվել իրենց գիտելիքով, հմտություններով»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխության ժամանակ կար մեկ ուղերձ՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Նա ընդգծեց՝ այսօր տնտեսական հեղափոխության այս շրջանում նույն ուղերձն են հղում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ մեր երկրի բարեկեցությունը, տնտեսական զարգացվածությունը, բանակի հզորությունը ևս կախված են մեկ մարդուց, և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է:
«Պետք չէ մոռանալ, որ բանակը ամուր է իր թիկունքով, տնտեսությամբ, աշխատանքով, բարեկեցիկ ժողովրդով: Մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի բարեկեցիկ քաղաքացիների երկիր, և լինելու է բարեկեցիկ քաղաքացիների երկիր, որտեղ մարդիկ ունեն բավարար ինքնագնահատական, բավարար չափով հավատում են իրենք իրենց ուժերին և սեփական ձեռքերով կառուցում են իրենց, իրենց ընտանիքի, միջավայրի և հայրենիքի բարեկեցիկ ներկան: Բարեկեցությունը բավարար է, որ լինի ներկա, այն արդեն պիտի լինի ներկա, և այս միջոցառումը հենց այդ բարեկեցիկ ներկայի մասին է, որը մենք կերտելու ենք, կերտում ենք և կերտում են մեր ժամանակի հերոսները»,- ասաց վարչապետը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության16:20 09.07.2025
Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական Միությունը չի կարող հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Ի վերջո, Ռուսաստանից եկող սպառնալիքը մնում է լուրջ, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։ «Չենք կարող մեր հույսը դնել ուրիշների վրա՝ Եվրոպան պաշտպանելու համար։ Եվրոպան պաշտպանելը […] ...
16:11 09.07.2025
Մերցը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման որևէ տարբերակԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու բոլոր հնարավորությունները կորսված են, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները։ «Դիվանագիտական մեթոդները սպառել են իրենց», – ասել է նա։ Կանցլերը խոստացել է շարունակել աջակցել Կիևին։ Պաշտպանության մասին խոսելով՝ Մերցն ասել է, որ Բունդեսվերը պետք է «արագ ստանա այն ամենը, ինչ անհրաժեշտ է Գերմանիային պաշտպանելու […] ...
16:00 09.07.2025
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էԳեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատված, Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով, 5 միլիոն 682 հազար դրամ շուկայական […] ...
15:50 09.07.2025
Թուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականինԹուրքիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, ինչպես նախատեսված է։ Դրանք վաղաժամկետ անցկացնելու հարցը չի քննարկվում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հավելել է, որ քանի որ սահմանադրությունը և ընտրական օրենսդրությունը չեն փոխվել, նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ 2029 թվականին։ ...
15:44 09.07.2025
Սուրեն Պապիկյանն իր իրանցի գործընկերոջ հետ զրույցում կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումըՀուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը։ ...
15:35 09.07.2025
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...